Լիբանանի Ֆութպոլի Ֆետերասիոնի Ժողով. Հրապարակուեցաւ Բաժակի 1-16-րդ Հանգրուանի Մրցումներուն Յայտագիրը
Իր գումարած շաբաթական հերթական ժողովին, Լիբանանի ֆութպոլի ֆետերասիոնը, վաւերացնելէ ետք նախորդ շաբաթավերջին տեղի ունեցած մրցումներուն արդիւնքները, հրապարակեց այս շաբաթավերջին տեղի ունենալիք մրցումներուն յայտագիրը:
Ֆետերասիոնը հրապարակեց նաեւ Լիբանանի ֆութպոլի բաժակի մրցաշարքին 1-16-րդ հանգրուանի մրցումներուն յայտագիրը: Մրցումները տեղի պիտի ունենան 10-12 յունուար 2014-ին:
Սաժեսի պատասխանատուներէն Ֆուատ Հիժազի, երկու ամիսով կախակայուեցաւ` իրաւարարին հայհոյած ըլլալուն համար:
Կրտսերներու ֆութպոլի ախոյեանութեան 6-րդ հանգրուանին ծիրին մէջ, Թատամոն Սուրի դէմ եօթը մարզիկէն պակաս դաշտ ներկայացած ըլլալուն համար, Սաժեսի պարտուած հռչակուելէն բացի անկէ խլուեցաւ վեց կէտ:
Ինչ կը վերաբերի ֆութսալին գծով սահմանուած պատիժներուն, Պէյրութի դրամատան մարզիկներէն Եասեր Սըլման մէկ տարիով կախակայուեցաւ` իրաւարարին հարուածած ըլլալուն համար:
Ստորեւ կու տանք այս շաբաթավերջին տեղի ունենալիք մրցումներուն յայտագիրը.
|
Ա. ԴԱՍԱԿԱՐԳ. 8-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ |
||
| ՈՒՐԲԱԹ, 29 ՆՈՅԵՄԲԵՐ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
| Ռասինկ – Իժթիմահի | 2:15 | Սաֆա |
| ՇԱԲԱԹ, 30 ՆՈՅԵՄԲԵՐ | ||
| Ահտ – Մապարրա | 2:15 | Ահտ |
| Սաֆա – ԹրիփոլիԿԻՐԱԿԻ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐ | 3:30 | Մարզական Աւան |
| Ախա Ահլի Ալէյ – Սալամ Զղարթա | 2:15 | Սաֆա |
| Թատամոն Սուր – Անսար | 2:15 | Սուր |
| Նըժմէ – Շապապ Սահել | 3:30 | Սայտա |
|
Բ. ԴԱՍԱԿԱՐԳ. 8-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ |
||
| ՈՒՐԲԱԹ, 29 ՆՈՅԵՄԲԵՐ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
| Ահլի Սայտա – Շեպիպեթ Մազրաա | 2:15 | Սայտա |
| Թատամոն Պէյրութ – Շապապ Ղազիէ | 2:15 | Ահտ |
| Ռիատա Ուալ Ատապ – Հարաքեթ Շապապ | 2:15 | Զղարթա |
| ՇԱԲԱԹ, 30 ՆՈՅԵՄԲԵՐ | ||
| Նահտա Պար Էլիաս – Ահլի Նապաթիէ | 2:15 | Սաֆա |
| Նեպի Շիթ – Սաժես | 2:15 | Նեպի Շիթ |
| ԿԻՐԱԿԻ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐ | ||
| Խըյուլ – Շապապ Թրիփոլի | 2:15 | Նըժմէ |
|
ԼԻԲԱՆԱՆԻ ՖՈՒԹՊՈԼԻ ԲԱԺԱԿԻ ՄՐՑԱՇԱՐՔ. |
||
| ՈՒՐԲԱԹ, 10 ՅՈՒՆՈՒԱՐ, 2014 | ԺԱՄ | ԴԱՇՏ |
| Թրիփոլի – Ահլի Սայտա | 1:30 | Սաֆա |
| ՇԱԲԱԹ, 11 ՅՈՒՆՈՒԱՐ- 2014 | ||
| Մապարրա – Ախա Ահլի Ալէյ | 1:30 | Ահտ |
| Անսար – Թատամոն Պէյրութ | 1:30 | Սաֆա |
| Նըժմէ – Իժթիմահի | 3:30 | Մարզական Աւան |
| ԿԻՐԱԿԻ, 12 ՅՈՒՆՈՒԱՐ- 2014 | ||
| Սալամ Զղարթա – Նեպի Շիթ | 1:30 | Ահտ |
| Թատամոն Սուր – Ռասինկ | 1:30 | Քֆարժոզ |
| Շապապ Ղազիէ – Ահտ | 1:30 | Սաֆա |
| Սաֆա – Շապապ Սահել | 3:30 | Պէյրութ |

