ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒԹՊՈԼԻ ԱԽՈՅԵԱՆՈՒԹԻՒՆ. ԳԱՆՁԱՍԱՐ ԱՌԱՋԻՆ` ԵՐԿՈՒ ԿԷՏԻ ԱՌԱՒԵԼՈՒԹԵԱՄԲ

Միքա մրցումէն

Նախորդ շաբաթավերջին տեղի ունեցան Հայաստանի ֆութպոլի ախոյեանութեան 13-րդ հանգրուանի մրցումները:

Թէեւ պարագլուխի դիրքը գրաւող Գանձասար 0-0 արդիւնքով հաւասարութիւն մը արձանագրեց Իմփուլսի հետ, սակայն մնաց պարագլուխի դիրքին վրայ` 2 կէտի առաւելութեամբ գերազանցելով Փիւնիկը (2-րդ) եւ Ուլիսը (3-րդ):

Փիւնիկ 1-0 արդիւնքով յաղթեց Արարատի` շնորհիւ Էտկար Մանուչարեանի նշանակած կոլին (32-րդ` փենալթիով):

Սակայն Ուլիս իր դաշտին վրայ 2-1 արդիւնքով պարտութիւն մը կրեց Միքայէն, երբ չինացի Տոնկ Ֆանկժու, 87-րդ վայրկեանին նշանակեց հիւր կազմին յաղթանակի կոլը:

Վերջապէս, չորրորդ եւ վերջին մրցումին, Գանձասար 0-0 արդիւնքով հաւասարութիւն մը արձանագրեց Իմփուլսի հետ:

Ստորեւ կու տանք դասաւորումը.

————————Յ.    Հ.    Պ.    ՆՇ.   ՍՏ.   ԿԷՏ

1.- Գանձասար           7     5     1     17    6     26
2.- Փիւնկ                7     3     3     21    14    24
3.- Ուլիս                7     3     3     18    11    24
4.- Միքա                5     3     5     15    13    18
5.- Իմփուլս        5     3     5     16    15    18
6.- Շիրակ         3     4     6     11    15    13
7.- Բանանց        2     6     5     15    20    12
8.- Արարատ       1     3     9     8     27    6

Share this Article
CATEGORIES