Թուրք-Ազրպէյճանական Ծրագիր` Ղարաբաղի Վերաբերեալ

ԻԳՈՐ ՄՈՒՐԱՏԵԱՆ
ԷԴՈՒԱՐԴ ԷՆՖԻԱՋԵԱՆ

turpan1998 թուականի ապրիլից, այսինքն Գիւլխանայում Սուլէյման Տեմիրելի ու Հայտար Ալիեւի համաձայնութիւնից ղարաբաղեան հարցում բաւական ժամանակ է անցել: Այն ժամանակ Տեմիրելը Ալիեւին առաջարկեց Ղարաբաղը վերադարձնելու փուլային ծրագիր. Ազրպէյճանի տնտեսական, քաղաքական եւ ռազմական ուժեղացումը, Հայաստանի միջազգային շրջափակումը եւ թուլացումը, միջազգային ասպարէզում առաւելութեան ձեռքբերումը, շահագրգիռ «ուժի կենտրոնների» հետ յարաբերութիւնների հաւասարակշռութեան պահպանումը:

Անցած ժամանակաշրջանում Ազրպէյճանը, հետեւողականօրէն իրականացնելով այս ծրագիրը, այնուամենայնիւ չի հասել դրուած նպատակին, սակայն Թուրքիան այս խաղում շատ բան է ձեռք բերել, քանի որ իր քաղաքականութիւնը հայ-ազրպէյճանական հակամարտութեան հարցում կառուցում է Եւրատլանտեան հանրութեան, նախեւառաջ Միացեալ Նահանգների հետ համաձայնեցուած:

Թուրքիան տուեալ իրավիճակն արդիւնաւէտ օգտագործում է Ռուսաստանի հետ յարաբերութիւններում, այս կամ այն հարցերում նրա հետ պայմանաւորուածութիւնների մէջ մտնելով: Այնուամենայնիւ, Անգարայում հասկանում են, որ իրավիճակի այսքան ձգձգումը վարկաբեկում է Թուրքիային` նրա գործընկերների ու հակառակորդների աչքին, նախեւառաջ Ազրպէյճանի: Սակայն, չնայած ՕԹԱՆ-ի եւ Միացեալ Նահանգների հետ ճգնաժամային յարաբերութիւններին, Անգարայում դեռեւս հաշուարկում են «եւրոպական նախագծի» որոշակի հեռանկարների, ինչպէս նաեւ` տարածաշրջանում սեփական ծրագրերի իրականացմանը ՕԹԱՆ-ի աջակցութեան վրայ:

Ամէն դէպքում, Թուրքիան չի կարող ինքն իրեն թոյլ տալ մասնակցել Հարաւային Կովկասում ռազմական գործողութիւններին, քանի որ նոյնիսկ Սուրիոյ հարցում չհամարձակուեց ուժ կիրառել առանց ՕԹԱՆ-ի ու Միացեալ Նահանգների հաւանութեան եւ աջակցութեան: Հայաստանի դէմ Ազրպէյճանի նախայարձակման մեծ ռիսքեր է պարունակում, այդ թւում Ազրպէյճանի ռազմական պարտութիւնը, ինչպէս նաեւ ուժանիւթային հաղորդակցութիւնների կառուցման ու շահագործման ծրագրերի մասով:

Անգարան բաւական սերտ ու մանրամասն մասնակցում է միջազգային ասպարէզի անցուդարձին` պաշտպանելով Ազրպէյճանի շահերը, եւ նրանք գործնականում վարում են միասնական քաղաքականութիւն: Անգարան հասկանում է, որ ներկայում բաւական բարենպաստ ժամանակաշրջան է Ղարաբաղն Ազրպէյճանին վերադարձնելու համար: Ինչի՞ վրայ է կառուցուած Անգարայի հաշուարկը:

Երեւում է` խաղարկւում է արեւմտեան հանրութեան եւ Ռուսաստանի հակասութիւնների հանգամանքը: 2013 թուականի սեպտեմբերի 3-ին (ապագայում այս ամսաթիւը հայ ժողովուրդը նշելու է ապրիլի 24-ի նման) անշրջելիօրէն պարզ դարձաւ, որ Հայաստանը չունի ինքնիշխանութեան այն մակարդակը, ինչը թոյլ կը տար անկախ որոշումներ ընդունել արտաքին քաղաքականութեան մէջ: Եւ եթէ նախկինում կային պատրանքներ եւ հնարաւորութիւններ, ներկայում այդ միջոցները սպառուել են:

Ստեղծուած իրավիճակը հետեւեալն է. Եւրոմիութիւնը պէտք է Հայաստանը ենթարկի շրջափակման եւ նրա շահերի ու դիրքորոշումների մոռացութեան, Ռուսաստանը Հայաստանի մեկուսացման պայմաններում ստացել է նրան ցանկացած որոշում պարտադրելու բոլոր հնարաւորութիւնները, Միացեալ Նահանգներին շարունակելու են ՕԹԱՆ-ի եւ հնարաւորութեան դէպքում Եւրոմիութեան ուղղութեամբ Հայաստանի ցանկացած շարժման աջակցութիւնը:

Ինչ էլ յայտարարեն Եւրոմիութեան պաշտօնատարները Հայաստանի հետ համագործակցութիւնը շարունակելու վերաբերեալ, Հայաստանը դիտարկւում է որպէս երկիր, որը կորցրել է ինքնիշխանութիւնը, եւ ոչ ոք չգիտէ ինչպէ՞ս եւ գլխաւորը, ինչո՞ւ նրա հետ գործ բռնել: Եւրոմիութեան հետ գործակցութիւնից Ուքրանիայի հրաժարուելն ինչ որ չափով թեթեւացնում է Հայաստանի վիճակը, սակայն, այնուամենայնիւ, «հայկական հարցում» ամէն ինչ որոշուած է` Հայաստանին բաց թողնել «ազատ նաւարկութեան», ինչին նա լիովին արժանի է:

Սակայն Արեւմուտքում հիանալի հասկանում են, որ Ռուսաստանը բաց չի թողնի նման հիանալի հնարաւորութիւնը եւ ի հարկէ կը փորձի պայմանաւորուել Թուրքիոյ ու Ազրպէյճանի հետ, Հայաստանի շահերի հաշուին: Խօսքն առաջին հերթին ղարաբաղեան թեմայի եւ Թուրքիոյ համար այլ տհաճ հարցերի մասին է: Այդ պատճառով Արեւմուտքը կը փորձի այդ հարցերը լուծել իր շահերին համապատասխան, ինչը պէտք է յանգեցնի Թուրքիոյ ու Ազրպէյճանի վերահսկելիութեան ուժեղացմանը, նրանց իր ծրագրերին ներգրաւելուն, երկարաժամկէտ հեռանկարով:

Միջազգային քաղաքականութեան մէջ ներկայիս շահերն ու հնարաւորութիւնները չեն համընկնում, քանի որ արեւմտեան հանրութիւնը դեռեւս չի կարողանում սեփական գաղափարներն ու յաւակնութիւնները տեղաւորել հնարաւորութիւնների շրջանակում: Այդ պատճառով, նոյնիսկ համաշխարհային խաղում չկայ որեւէ քիչ թէ շատ անփոփոխ շրջագիծ: Խնդիրը տարբերակների ընտրութեան մէջ չէ, այլընտրանքի առկայութեան, ինչը կարող է ապահովել աշխարհա-քաղաքական նուազագոյն յարմարաւէտութիւն: Հայաստանի տարածաշրջանային գործառոյթները, որը մերժել է որոշակի ընթացք, կը փոխարինուեն Ազրպէյճանի հնարաւորութիւններով: Այսինքն խաղադրոյք է արուելու Ազրպէյճանի վրայ:

ՕԹԱՆ-ի եւ Եւրոմիութեան համար դա այնքան էլ ցանկալի չէր, սակայն դա լիովին լուծելի եւ արդէն լուծուած խնդիր է: Ազրպէյ    ճանը նախկինում էլ կատարում էր որոշակի գործառոյթներ` ռազմավարական հարթութիւնում, ներկայում դրանք աւելի ընդգրկուն կը լինեն:

Այդպիսով, Ռուսաստանի դիրքերը Հարաւային Կովկասում կը հասցուեն նուազագոյնի, սակայն Հայաստանն էլ դուրս է մնում խաղի ասպարէզից: Յամենայն դէպս, Թուրքիոյ ու Ազրպէյճանին չի հետաքրքրելու Ռուսաստանը Հայաստանի տիկնիկավարի դերում: Այսինքն խնդիրները կը լուծուեն այլ ասպարէզում: Այս խաղում կը լինի մի քանի խաղացող, սակայն նրանց մէջ Հայաստանը չի լինի:

Սակայն, Միացեալ Նահանգների եւ Եւրոմիութեան գործնական խնդիրներում կան սկզբունքային տարբերութիւններ: Միացեալ Նահանգներն չի կարող բաց թողնել ուժերի աշխարհաքաղաքական հաւասարակշռութիւնը պահպանելու պահը: Հայաստանի լիակատար յանձնումը Ռուսաստանին կամ Թուրքիոյ որեւէ կերպ չի տեղաւորւում Միացեալ Նահանգների ծրագրերում, քանի որ առաջանում է ընդարձակ տարածաշրջանի վերահսկողութիւնը կորցնելու իրական սպառնալիք:

Այս հեռանկարում, լաւագոյնը, որ սպասւում է Միացեալ Նահանգներին եւ Եւրոպայի նրա գործընկերներին, Թուրքիոյ ու Ռուսաստանի մրցակցութիւնն է: Սակայն նոյնիսկ դա չի սպասւում, իսկ եթէ նոյնիսկ դա տեղի ունենայ, ապա` լիովին այլ ձեւաչափով, ինչը չի կարող ձեռնտու լինել ամերիկացիներին:

Ուաշինկթընի արտաքին գործոց նախարարութեան ամենախելացի աշխատակիցներից մէկը` Եւրոպայի եւ Եւրասիայի հարցերով օգնական Վիքթորիա Նոլանտը յայտարարել է, որ Միացեալ Նահանգներն շարունակելու են ջանքերը դէպի ՕԹԱՆ եւ Եւրոմիութիւն` Հայաստանի ընթացքի համար: Անշուշտ հաճելի նորութիւն է, սակայն Ուաշինկթընում վերլուծական կենտրոններին հասկացնել են տուել, որ պէտք է օգտուել այս իրավիճակից եւ լուծել Թուրքիոյ ու Ազրպէյճանի հետ Հայաստանի յարաբերութիւնների հարցը` ամերիկեան բեմագրութեամբ եւ պահպանելով տարածաշրջանի կերպարանքը, որը կառուցուել է երկար տարիներ:

Թուրքիոյ ու Ազրպէյճանի համար առաջացել է առաւել քան բարենպաստ իրավիճակ, եւ սպասումներն առաւել քան արդարացուած են: Պաքւում եւ Անգարայում մտահոգութեամբ էին սպասում Եւրոպական գործակցութեան համաձայնագրի ստորագրմանը, քանի որ հասկանում էին, որ այդ դէպքում Հայաստանը ձեռք էր բերում առաւել գերադասելի դիրքեր, եւ որ դժուար թէ արեւմտեան հանրութիւնը զոհէր նրա շահերը յանուն երկու պետութիւնների, որոնք գրաւում էին անորոշ դիրքեր:

Ներկայում Արեւմուտքը քաղաքական-քարոզչական եւ տնտեսական պատերազմ է յայտարարել Ռուսաստանին, եւ դա Հայաստանի համար նշանակում է յայտնուել անիւների տակ: Իսկ Անգարան եւ Պաքուն իրենց ոճաբանութիւնը համապատասխանեցնում են բարենպաստ իրավիճակին:

Ներկայում Հայաստանի քաղաքական ղեկավարութիւնը շփոթուած է եւ գտնւում է տապալուած վիճակում, հասկանալով, որ սեպտեմբերի 3-ին թոյլ է տրուել աններելի ու անիմաստ սխալ: Հայաստանի իշխանութիւնը հետեւում է իրադարձութիւններին` յոյս ունենալով, որ Մաքսային միութիւն նախագիծը կը տապալուի:

Հայաստանը փորձում է Ռուսաստանի առջեւ դնել որոշակի տնտեսական ծրագրեր, կրկին յուսալով, որ դրանց իրագործումն անհնար է լինելու: Սակայն սա ի հարկէ ամենակրաւորական բեմագրութիւնն է Հայաստանի հնարաւոր պահուածքում: Եթէ արեւմտեան հանրութիւնը նոյնիսկ չդադարեցնի Հայաստանի հետ առարկայական երկխօսութիւնը, Հայաստանին սպասւում է 5 լիովին դատարկ ու կորցրած տարի, մինչեւ չդադարեցուի Հայաստանի գաղութացման այս դաժան փորձարկումը:

Ամերիկացիներին դժուար թէ յաջողուի համոզել եւրոպացիներին` վերանայելու իրենց որոշումը Հայաստանի վերաբերեալ: Եւրոմիութեան հետ յարաբերութեան զարգացումը չունէր «կանաչ ուղի», այլ պարզապէս կար հնարաւորութիւն, առաւել քան իրական հնարաւորութիւն: Հայաստանը չկարողացաւ օգտուել այդ հնարաւորութիւնից: Գուցէ հնարաւորութիւն յառաջանայ, սակայն դա կը լինի հնարաւորութիւն լիովին այլ առիթով:

Հինգ տարի անց Վրաստանը կը դառնայ յառաջադէմ ու յաջողակ երկիր, իսկ Հայաստանը յետ կը շպրտուի յետ-աղէտի վիճակ, ինչպէս 90-ականների վերջին: Վրաստանը յարմար շուկայ կը դառնայ հայկական դրամագլուխի ու հնարաւորութիւնների համար, որոնք նախատեսուած էին Հայաստանի համար: (Բաւական է հաւատալ դրսի դատարկախօսներին, մի անգամ հաւատանք մեր համաքաղաքացիներին, թէեւ դա ի հարկէ չի փոխում վիճակը):

«Լրագիր»

 

Share this Article
CATEGORIES