Ճատրակ. Տիգրան Լ. Պետրոսեան` Պրոնզէ Մետալակիր
Հայրենի կրանտմասթըր Տիգրան Լ. Պետրոսեան Վարշաւայի մէջ (Լեհաստան) աւարտած Եւրոպայի արագ ճատրակի ախոյեանութեան արժանացաւ երրորդ մրցանակին: Ան առաւելագոյն 11 կէտէն ապահովեց 9,5 կէտ:
Անոր նման նոյնքան կէտ ապահովեցին Ռիշար Ռափոր (Հունգարիա) եւ Վլատիմիր Մալախով (Ռուսիա):
Սակայն լրացուցիչ ցուցանիշներով Ռասփոր տիրացաւ տիտղոսին` իր ետին ձգելով Մալաքովն ու Պետրոսեանը:
CATEGORIES Մարզական

