Լիբանանեան Ֆութպոլ. Սաֆա Հանդիսացաւ Երթի Ախոյեան` Առանց Պարտութեան

Սաֆայի կազմը
Նախորդ շաբաթավերջին տեղի ունեցան Լիբանանի ֆութպոլի Ա. դասակարգի ախոյեանութեան 11-րդ եւ երթի վերջին հանգրուանի մրցումները:
Սաֆա, որ 4-1 արդիւնքով յաղթեց Սալամ Զղարթայի, հանդիսացաւ երթի ախոյեան` ապահովելով 23 կէտ: Սաֆա, որ երթի մրցումները աւարտեց առանց պարտութիւն կրելու, իր ունեցած կոլէվըրէյճին շնորհիւ գերազանցեց Ահտը, որ կարեւոր յաղթանակ մը արձանագրեց` 2-1 արդիւնքով պարտութեան մատնելով Անսարը:
Լաւագոյն եռեակը կ՛ամբողջացնէ Ռասինկ, որ 4-2 արդիւնքով յաղթելով Թրիփոլիի, ունեցաւ 22 կէտ:
Նըժմէ իր նոր մարզիչին` գերմանացի Թէօ Պոքըրի հետ յաղթանակ մը արձանագրեց` 5-1 արդիւնքով պարտութեան մատնելով Իժթիմահին:
Մապարրա 1-0 արդիւնքով յաղթեց Շապապ Սահելի, մինչ վերջին մրցումը` Թատամոն Սուրի եւ Ախա Ահլի Ալէյի միջեւ, աւարտեցաւ 0-0 արդիւնքով:
Ստորեւ` երթի վերջնական դասաւորումը.
ՄՐՑ. Յ. Հ. Պ. ՆՇ. ՍՏ. ԿԷՏ
1.- Սաֆա 11 6 5 0 26 9 23
2.- Ահտ 11 7 2 2 19 14 23
3.- Ռասինկ 11 7 1 3 20 17 22
4.- Շապապ Սահել 11 4 5 2 22 10 17
5.- Նըժմէ 11 4 5 2 19 12 17
6.- Անսար 11 3 5 3 11 8 14
7.- Ախա Ահլի Ալէյ 11 3 5 3 16 15 14
8.- Սալամ 11 3 2 6 15 26 11
9.- Իժթիմահի 11 2 4 5 16 21 10
10.- Թրիփոլի 11 2 4 5 9 15 10
11.- Մապարրա 11 3 0 8 9 24 9
12.- Թատամոն Սուր 11 1 4 6 6 17 7

