«Էն. Պի. Էյ.». Փէյսըրզի 23-րդ Յաղթանակը

Լեպրըն Ճէյմս
«Էն. Պի. Էյ.»-ի պասքեթպոլի ախոյեանութեան երէկուան մրցումներուն (այսօր մրցում տեղի պիտի չունենայ), Ինտիանա Փէյսըրզ արձանագրեց տարեշրջանի իր 23-րդ յաղթանակը` 103-86 արդիւնքով պարտութեան մատնելով Պրուքլին Նեթցը: Իր կարգին, Փորթլենտ Թրէյլ Պլէյզըրզ արձանագրած է ամէնէն շատ յաղթանակը (Փէյսըրզի նման):
Մայեմի Հիթ երկարաձգումէն ետք 121-119 արդիւնքով յաղթեց Աթլանթա Հոքսին: Լեպրըն Ճէյմս նշանակեց 38 կէտ` ի նպաստ յաղթական կազմին:
Տալաս Մավըրիքս 111-104 արդիւնքով յաղթեց Հիուսթըն Ռոքեթցի: Յաղթական կազմին մարզիկներէն Տըրք Նովիթցքի նշանակեց 31 կէտ:
Շարլոթ Հոռնեթց երկարաձգումէն ետք 111-110 արդիւնքով յաղթեց Միլուոքի Պաքսի: Վերջինս ամէնէն քիչ յաղթանակ արձանագրած խումբն է (6):
Ստորեւ կու տանք երէկուան մրցումներուն արդիւնքները.
| Շարլոթ Հոռնեթց – Միլուոքի Պաքս | 111-110 |
| Քլիվլենտ Քաւալիրզ – Տիթրոյիթ Փիսթընզ | 92-115 |
| Օրլանտօ Մեճիք – Նիւ Եորք Նիքս | 98-103 |
| Պրուքլին Նեթց – Ինտիանա Փէյսըրզ | 86-103 |
| Մայեմի Հիթ – Աթլանթա Հոքս | 121-119 |
| Հիուսթըն Ռոքեթց – Տալաս Մավըրիքս | 104-111 |
| Մեմֆիս Կրիզլիզ – Եութա Ճեզ | 104-94 |
| Սան Անթոնիօ Սփըրզ – Թորոնթօ Ռեփթըրզ | 112-99 |
| Տենվըր Նակեթց – Կոլտըն Սթէյթ Ուորիըրզ | 81-89 |
| Ֆէոնիքս Սանզ – Լոս Անճելըս Լէյքըրզ | 117-90 |
| Սաքրամենթօ Քինկզ – Նիւ Օրլինզ | 100-113 |
Ստորեւ` դասաւորումը.
| ԱՐԵՒԵԼԵԱՆ ՇՐՋԱՆ | ՅԱՂԹ. | ՊԱՐՏ. |
| 1.- Ինտիանա Փէյսըրզ | 23 | 5 |
| 2.- Մայեմի Հիթ | 20 | 7 |
| 3.- Աթլանթա Հոքս | 16 | 12 |
| 4.- Թորոնթօ Ռեփթըրզ | 11 | 15 |
| 5.- Շարլոթ Հոռնեթց | 14 | 15 |
| 6.- Ուաշինկթըն Ուիզըրտծ | 12 | 13 |
| 7.- Տիթրոյիթ Փիսթընզ | 14 | 16 |
| 8.- Պոսթըն Սելթիքս | 12 | 17 |
| ԱՐԵՒՄՏԵԱՆ ՇՐՋԱՆ | ||
| 1.- Փորթլենտ Թրէյլ Պլէյզըրզ | 23 | 5 |
| 2.- Օքլահոմա Սիթի | 22 | 5 |
| 3.- Սան Անթոնիօ Սփըրզ | 22 | 6 |
| 4.- Լոս Անճելըս Քլիփըրզ | 20 | 9 |
| 5.- Ֆէոնիքս Սանզ | 17 | 10 |
| 6.- Հիուսթըն Ռոքեթց | 18 | 11 |
| 7.- Տալաս Մավըրիքս | 16 | 12 |
| 8.- Կոլտըն Սթէյթ Ուորիըրզ | 16 | 13 |
CATEGORIES Մարզական

