Անգլիական Ֆութպոլ. Շաբաթավերջին` 19-րդ Եւ Երթի Վերջին Հանգրուանի Մրցումները
Այս շաբաթավերջին տեղի ունենալիք Անգլիոյ ֆութպոլի ախոյեանութեան 19-րդ հանգրուանի մրցումներուն կ՛աւարտին երթի հանդիպումները եւ կը յստականայ, թէ ո՛ր կազմը պիտի հանդիսանայ երթի ախոյեան:
Յաջորդաբար առաջին երեք դիրքերը կը գրաւեն Արսենալ (39 կէտ), Մանչեսթըր Սիթի (38) եւ Չելսի (37):
18-րդ հանգրուանին, Լիվըրփուլ 2-1 արդիւնքով պարտութիւն մը կրելէ ետք Մանչեսթըր Սիթիէն, նահանջեց 4-րդ դիրք (36 կէտ):
Անիկա այս շաբաթավերջին այլ զօրաւոր ճակատում մը ունի, դարձեալ իր դաշտէն դուրս, այս անգամ Չելսիի դէմ:
Ստորեւ` 19-րդ եւ երթի վերջին հանգրուանի մրցումներուն յայտագիրը (ժամերը` Պէյրութի ժամանակացոյցով. փակագիծերուն մէջ նշուած են խումբերուն գրաւած դիրքերը` ընդհանուր դասաւորման մէջ).
| ԱՅՍՕՐ | ԺԱՄ |
| Ուեսթ Համ (19) – Ուեսթ Պրոմուիչ (15) | 14:45 |
| Ասթոն Վիլա (13) – Սուանզի (11) | 17:00 |
| Հալ Սիթի (12) – Ֆուլհեմ (18) | 17:00 |
| Մանչեսթըր Սիթի (2) – Քրիսթալ Փալաս (17) | 17:00 |
| Նորուիչ Սիթի (14) – Մանչեսթըր Եունայթըտ (7) | 17:00 |
| Քարտիֆ Սիթի (16) – Սանտըրլենտ (20) | 19:30 |
| ՎԱՂԸ | |
| Էվըրթըն (5) – Սաութհեմփթըն (9) | 15:30 |
| Նիւքասըլ (6) – Արսենալ (1) | 15:30 |
| Չելսի (3) – Լիվըրփուլ (4) | 18:00 |
| Թոթենհամ (8) – Սթոք Սիթի (10) | 18:00 |
CATEGORIES Մարզական

