Անգլիական Ֆութպոլ. Առաջին Չորս Դիրքերը Գրաւող Խումբերը` Յաղթական
Չորեքշաբթի, 1 յունուար 2014-ին տեղի ունեցան Անգլիոյ ֆութպոլի բարձրագոյն դասակարգի ախոյեանութեան 20-րդ եւ դարձի առաջին հանգրուանի մրցումները:
Պարագլուխի դիրքին վրայ գտնուող Արսենալ, որ իր դաշտին վրայ հիւրընկալեց Քարտիֆը` 60 հազար հանդիսատեսներու ներկայութեան, 2-0 արդիւնքով յաղթանակ մը արձանագրեց: Նիքլաս Պենթնըր (88-րդ) եւ Թէօ Վալքոթ (92-րդ) նշանակեցին Արսենալի քիչ մը ուշացած կոլերը:
Անոր ետին գտնուող երեք խումբերը եւս յաղթանակներ արձանագրեցին:
Սակայն Մանչեսթըր Եունայթըտ իր դաշտին` «Օլտ Թրեֆորտ»-ի մէջ աւելի քան 75 հազար հանդիսատեսներու ներկայութեան 2-1 արդիւնքով պարտուեցաւ Թոթենհամէն:
Ստորեւ` մրցումներուն արդիւնքները.
| Սուանզի – Մանչեսթըր Սիթի | 2-3 |
| Արսենալ – Քարտիֆ | 2-0 |
| Քրիսթալ Փալաս – Նորուիչ | 1-1 |
| Ֆուլհեմ – Ուեսթ Համ | 2-1 |
| Լիվըրփուլ – Հալ Սիթի | 2-0 |
| Սաութհեմփթըն – Չելսի | 0-3 |
| Սթոք Սիթի – Էվըրթըն | 1-1 |
| Սանտըրլենտ – Ասթոն Վիլա | 0-1 |
| Ուեսթ Պրոմուիչ – Նիւքասըլ | 1-0 |
| Մանչեսթըր Եունայթըտ – Թոթենհամ | 1-2 |
| ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ |
| 1.- Արսենալ | 45 (39-18) |
| 2.- Մանչեսթըր Սիթի | 44 (57-23) |
| 3.- Չելսի | 43 (38-19) |
| 4.- Լիվըրփուլ | 39 (46-23) |
| ……………. | …. |
| 19.- Ուեսթ Համ | 15 (19-30) |
| 20.- Սանտըրլենտ | 14 (15-33) |
CATEGORIES Մարզական

