«ՖԻՏԷ»-ի Նոր Դասաւորման Մէջ. Հինգ Հայ Կրանտմասթըրներ` Առաջին Հարիւրին Մէջ. Հայաստան` 6-րդ Դիրքին Վրայ
Չորեքշաբթի, 1 յունուար 2014-ին, «ՖԻՏԷ»-ն հրապարակեց ճատրակի աշխարհի նոր դասաւորումը:
Տղոց ընդհանուր դասաւորման պարագլուխի դիրքը կը շարունակէ գրաւել նորվեկիացի ախոյեան Մակնիւս Քարլսըն (2872): 2-րդ դիրքը կը գրաւէ Լեւոն Արոնեան (2812), որ նոյեմբեր 2010-էն ի վեր միշտ կը յայտնուի լաւագոյն եռեակին մէջ:
Լաւագոյն հարիւրին մէջ են նաեւ Հայաստանի չորս ներկայացուցիչներ` հետեւեալ ձեւով. Վլատիմիր Յակոբեան (61-էն` 62-րդ), Սերկէյ Մովսիսեան (56-էն` 71), Գաբրիէլ Սարգսեան (72-րդէն` 79-րդ) եւ Տիգրան Պետրոսեան (89-րդէն` 96-րդ):
158 երկիրներու շարքին Հայաստան կը գրաւէ 6-րդ դիրքը:
Նշենք, որ այս դասաւորումը «ՖԻՏԷ»-ն կը հրապարակէ հիմնուելով իւրաքանչիւր երկրի միջազգային վարպետներուն եւ կրանտմասթըրներուն միջին վարկանիշին վրայ: Ներկայիս Հայաստան ունի 36 կրանտմասթըր եւ 23 միջազգային վարպետ:
Ստորեւ` առաջին 20-ին դասաւորումը.
| ԿԷՏ | |
| 1.- Ռուսիա | 2743 |
| 2.- Ուքրանիա | 2703 |
| 3.- Չինաստան | 2672 |
| 4.- Ֆրանսա | 2667 |
| 5.- Հունգարիա | 2656 |
| 6.- ՀԱՅԱՍՏԱՆ | 2656 |
| 7.- Միացեալ Նահանգներ | 2648 |
| 8.- Հնդկաստան | 2645 |
| 9.- Հոլանտա | 2637 |
| 10.- Իսրայէլ | 2632 |
| 11.- Լեհաստան | 2627 |
| 12.- Անգլիա | 2625 |
| 13.- Գերմանիա | 2621 |
| 14.- Ազրպէյճան | 2616 |
| 15.- Պուլկարիա | 2608 |
| 16.- Վրաստան | 2596 |
| 17.- Սպանիա | 2591 |
| 18.- Քուպա | 2587 |
| 19.- Սերպիա | 2584 |
| 20.- Ռումանիա | 2584 |
……………………

