Թենիս. Աւստրալիոյ Կրան Շլեմի Միջազգային Բաց Մրցաշարք. Տաւիտենքօ, Հուիթ Եւ Այզնըր` Դուրս Մնացողներուն Կարգին
Տարին սկսող թենիսի կրան շլեմի միջազգային բաց մրցաշարքը իր սովորութեան համաձայն սկիզբ առաւ Աւստրալիայէն, ուր ներկայիս եղանակը ամառնային է եւ արեւուն ճառագայթները բաւական զօրաւոր են:
Մրցաշարքը սկսաւ կարգ մը անակնկալներով` նկատի ունենալով, որ անուանի մարզիկներ (անոնցմէ ոմանք թէեւ չեն դասուած) դուրս մնացին մրցաշարքէն: Անոնց կարգին կարելի է նշել Լէյթըն Հուիթ (Աւստրալիա), Նիքոլայ Տաւիտենքօ (Ռուսիա), Ճոն Այզնըր (Միացեալ Նահանգներ, 13-րդ), Սվեթլանա Քուզնեցովա (Ռուսիա, 19-րդ) եւ ուրիշներ:
Ստորեւ կու տանք կարգ մը կարեւորագոյն մրցումներուն արդիւնքները.
ՏՂԱՔ
Ա. ՀԱՆԳՐՈՒԱՆ
Ռաֆայէլ Նատալ (Սպանիա, առաջին) – Պեռնար Թոմիչ (Աւստրալիա) 6-4. Թոմիչ կիսատ ձգեց մրցումը:
Անտրէաս Սեփփի (Իտալիա, 24-րդ) – Լէյթըն Հուիթ (Աւստրալիա) 7-6, 6-3, 5-7, 5-7 եւ 7-5:
Էնտի Միւրէյ (Անգլիա, 4-րդ) – Կօ Սոյետա (Ճափոն) 6-1, 6-1 եւ 6-3:
Ռոժէ Ֆետերեր (Զուիցերիա, 6-րդ) – ՃԷյմս Տաքուոըրթ (Աւստրալիա) 6-4, 6-4 եւ 6-2:
Բ. ՀԱՆԳՐՈՒԱՆ
Նովաք Տիոքովիչ (Սերպիա, 2-րդ) – Լէոնարտօ Մայըր (Արժանթին) 6-0, 6-4 եւ 6-4:
Ռիշար Կասքէ (Ֆրանսա, 9-րդ) – Նիքոլայ Տաւիտենքօ (Ռուսիա) 7-6, 6-4 եւ 6-4:
Թոմաս Պերտիչ (Չեխիա, 7-րդ) – Քեննի Տը Շեփըր (Ֆրանսա) 6-4, 6-1 եւ 6-3:
ԱՂՋԻԿՆԵՐ
Ա. ՀԱՆԳՐՈՒԱՆ
Մարիա Շարափովա (Ռուսիա, 3-րդ) – Պեթանի Մաթեք – Սենտծ (Միացեալ Նահանգներ) 6-3 եւ 6-4:
Էլինա Սվիթոլինա (Ուքրանիա) – Սվեթլանա Քուզնեցովա (Ռուսիա, 19-րդ) 6-3 եւ 6-3:
Ակնիեսցքա Ռատուանսքա (Լեհաստան, 5-րդ) – Եուլիա Փութինցեւա (Ղազախստան) 6-0, 5-7 եւ 6-2:
Ելենա Եանքովիչ (Սերպիա, 8-րդ) – Միսաքի Տուա (Ճափոն) 6-1 եւ 6-2:
Տոմինիքա Սիպուլքովա (Սլովաքիա, 20-րդ) – Ֆրանչեսքա Սքիաւոնէ (Իտալիա) 6-3 եւ 6-4:
Վիքթորիա Ազարենքա (Պիելոռուսիա, 2-րդ) – Եոհաննա Լարսըն (Շուէտ) 7-6 եւ 6-2:
Բ. ՀԱՆԳՐՈՒԱՆ
Սերենա Ուիլիըմզ (Միացեալ Նահանգներ, առաջին) – Վեսնա Տոլոնք (Սերպիա) 6-1 եւ 6-2:
Լի Նա (Չինաստան, 4-րդ) – Պելինտա Պենսիչ (Զուիցերիա) 6-0 եւ 7-6:
Աննա Իվանովիչ (Սերպիա, 14-րդ) – Անիքա Պեք (Գերմանիա) 6-1 եւ 6-2:

