«Ալ Մոնիթըր». Թուրք Գիտական Շրջանակներ Եւ Հայոց Ցեղասպանութիւն. Ինչպէ՞ս Են Գոյատեւում Թուրքիայի Պաշտօնական Թեզերը
«Նիուզ» կայքը զգալի կրճատումներով ներկայացնում է թուրք վերլուծաբան Օրհան Քեմալ Ճենկիզի` «Ալ Մոնիթըր»-ում հրապարակուած յօդուածը:
Թուրքիայում իւրաքանչիւր տարի հազարաւոր ատենախօսութիւններ են գրւում ընկերային գիտութիւնների վերաբերեալ: Բարձրագոյն կրթութեան խորհրդում պահւում է ատենախօսութիւնների անուանումների եւ թեմաների տուեալների ելեկտրոնային հաւաքածոյ: Տուեալների հաւաքածոյում Հայոց ցեղասպանութեան վերաբերեալ ատենախօսութիւնների որոնման դէպքում արդիւնքն ապշեցուցիչ է. այս հարցի շուրջ գրուել է միայն չորս ատենախօսութիւն, եւ, դատելով դրանց վերնագրերից, անմիջապէս կարելի է ենթադրել, որ դրանք արտացոլում են Ցեղասպանութեան վերաբերեալ Թուրքիայի պաշտօնական դիրքորոշումը:
Միթէ՞ սա է այն ամէնը, ինչ կարողացել են գրել թուրքական համալսարանները Հայոց ցեղասպանութեան թեմայի շուրջ: Ինչպէ՞ս կարող է դա հնարաւոր լինել: Արդեօ՞ք չկան գիտնականներ, ովքեր ցանկանում են գրել ատենախօսութիւններ` վիճարկելով Թուրքիայի պատմութեան պաշտօնական գիծը եւ պնդելով, օրինակ, որ 1915 թուականին տեղի ունեցածը ցեղասպանութիւն էր: Թէեւ պետական մեքանիզմ գոյութիւն ունի, որը նման հնարաւորութիւնի չի թողնում:
Հայ-թուրքական երկլեզու «Ակօս» շաբաթաթերթի` դեկտեմբերի 12-ին արուած հաղորդագրութիւնում բացայայտուել էր տեղեկատուութիւն, որ Հայոց ցեղասպանութեան թեմայի շուրջ աշխատող գիտնականները թուրք պատմական հասարակութեան խիստ ուշադրութեան ներքոյ են:
Ինչպէս «Ալ Մոնիթըր»-ում հրապարակուած իմ նախորդ յօդուածում արդէն նշել եմ, Թուրքիայում տարբեր պետական մարմիններ զբաղուած են 2015թ. Հայոց ցեղասպանութեան 100-ամեակի դէմ նախապատրաստական աշխատանքներով: Թուրքական պատմագիտական հասարակութիւնը դրանցից մէկն է: Հասարակութիւնը, հաւանաբար, տեղեկութիւններ է խնդրել Բարձրագոյն կրթութեան խորհրդից` նախապատրաստական այդ աշխատանքներում օգտագործելու նպատակով:
«Ալ Մոնիթըր»-ի մէկ այլ յօդուածում ես նաեւ գրել եմ այն մասին, որ Թուրքիայում ոչ մահմետականների ծննդեան գրանցման տուեալներում գաղտնբառեր են պարունակւում, եւ որ ոչ մահմետականը չի կարող բանակի սպայ, դատաւոր եւ ոստիկան դառնալ: Եւ այս վերջին օրինակը, այն է` Հայկական հարցի առթիւ Թուրքիայի պաշտօնական դիրքորոշումը վիճարկող նոյնիսկ մէկ ատենախօսութեան բացակայութիւնը, եւս մէկ նշան է, որ որոշ «թապու»-ների շրջանակում ամրագրուած են չգրուած, բայց խիստ կանոններ:
Սակայն հայկական «Թափու»-ն խախտուել է թուրք քաղաքացիական հասարակութեան եւ մտաւորականութեան կողմից: Այնուամենայնիւ, դրանք շարունակում են ինչ-որ կերպ գոյութիւն ունենալ «պաշտօնական» գծում: Շնորհիւ այնպիսի գործողութիւնների բացայայտման, ինչպիսիք են Թուրքական պատմագիտական ընկերութեան խնդրանքով` Հայկական հարցով զբաղուող գիտնականների վերաբերեալ տեղեկատուութեան տրամադրմանը, մենք ապացոյցներ ենք ստանում ենք այն մասին, թէ ինչպէս են արտադրւում եւ պահւում Թուրքիայի պաշտօնական թեզերը:
Անկասկած, բացայայտումների սովորոյթը պատկերի միայն մէկ մասն է կազմում: Ամբողջութիւնը պատկերացնելու համար, թէ ինչպէս եւ ինչ մթնոլորտում են Թուրքիայում պաշտօնական «թեզիս»-ները մնում անձեռնմխելի, պէտք է համադրել մասերի հետ, որոնք մեզ անյայտ են: Միայն այն ժամանակ մեզ յայտնի կը դառնայ, թէ Թուրքիայում պաշտօնական որ «թեզ»-երն են ի վիճակի գոյատեւել:

