Թենիս. Աւստրալիոյ Բաց Մրցաշարք. Տել Փոթրօ Դուրս Մնաց Մրցաշարքէն

Ռաֆայէլ Նատալ

Ռաֆայէլ Նատալ

Աւստրալիոյ թենիսի կրան շլեմի միջազգային բաց մրցաշարքի Բ. հանգրուանի մրցումներուն ծիրին մէջ, երէկ 5-րդ դասուած Խուան Մարթին Տել Փոթրօ (Արժանթին) 4-6, 6-3, 5-7, 6-4 եւ 7-5 արդիւնքով պարտութիւն մը կրելէ ետք Ռոպերթօ Պոթիսթայէն, դուրս մնաց մրցաշարքէն:

Մնացեալ մրցումներուն, յիշատակելի այլ անակնկալներ չարձանագրուեցան:

Ստորեւ` երէկուան Բ. հանգրուանի կարգ մը կարեւորագոյն մրցումներուն արդիւնքները.

ՏՂԱՔ

Ռաֆայէլ Նատալ (Սպանիա, առաջին) – Թհանասի Քոճինաքիս (Աւստրալիա) 6-2, 6-4 եւ 6-2:
Ռոժէ Ֆետերեր (Զուիցերիա, 6-րդ) – Պլազ Քավքիչ (Սլովենիա) 6-2, 6-1 եւ 7-6:
Ճօ-Ուիլֆրետ Ցոնկա (Ֆրանսա, 10-րդ) – Թոմաց Պելլուչի (Պրազիլ) 7-6, 6-4 եւ 6-4:
Տանըլտ Եանկ (Միացեալ Նահանգներ) – Անտրէաս Սեփփի (Իտալիա, 24-րդ) 6-4, 2-6, 6-3, 4-6 եւ 7-5:

ԱՂՋԻԿՆԵՐ

Մարիա Շարափովա

Մարիա Շարափովա

Վիքթորիա Ազարենքա (Պիելոռուսիա, 2-րդ) – Պարպորա Զահլանովա Սթրիքովա (Չեխիա) 6-1 եւ 6-4:
Մարիա Շարափովա (Ռուսիա, 3-րդ) – Քարին Քնափ (Իտալիա) 6-3, 4-6 եւ 10-8:
Ակնիեսցքա Ռատուանսքա (Լեհաստան, 5-րդ) – Օլկա Կովորցովա (Պիելոռուսիա) 6-0 եւ 7-5:
Քարոլին Վոզնիաքի (Դանիա, 10-րդ) – Քրիսթինա Մաքհէյլ (Միացեալ Նահանգներ) 6-0, 1-6 եւ 6-2:

 

Share this Article
CATEGORIES