Լիբանանի Ֆութպոլի Ֆետերասիոնի Ժողով
Իր անդամներուն մեծամասնութեան ներկայութեան, Լիբանանի ֆութպոլի ֆետերասիոնը նախանցեալ օր Վերտանի մէջ գտնուող իր կեդրոնատեղիին մէջ գումարեց իր հերթական ժողովը:
Յայտարարուեցաւ, որ չորեքշաբթի, 19 փետրուար 2014-ին Փաքիստանի դէմ տեղի պիտի ունենայ ֆութպոլի միջազգային բարեկամական մրցում մը: Մրցումը, որ տեղի պիտի ունենայ Մարզական աւանին մէջ, պիտի սկսի ժամը 17:00-ին:
Ֆետերասիոնը Ռանա Նախլէն նշանակեց, որպէսզի ան մեկնի Քուալա Լամփուր (Մալեզիա), ուր տեղի պիտի ունենայ Ասիոյ ֆութպոլի ֆետերասիոնին կողմէ կազմակերպուած յատուկ դասընթացք մը (6-8 մարտ)` աղջկանց ֆութպոլը աւելի զարգացնելու համար:
Յատուկ շնորհաւորանքի խօսք մը ուղղուեցաւ Լիբանանի ֆութսալի ազգային խումբին, որ ապահովեց Ասիա-2014-ի ախոյեանութեան իր տոմսը: Առ ի քաջալերանք, իւրաքանչիւր մարզիկի, պատասխանատուներուն եւ մարզիչներուն տրուեցաւ 1500-ական ամերիկեան տոլար:
Լիբանանի իրաւարարներու յանձնախումբը վեց ամիսով կախակայեց իրաւարար Վարդան Մաթոսեանը: Անոր ստացած կախակայումին ժամկէտը կը սկսի 22 դեկտեմբեր 2013-ին եւ կ՛աւարտի 22 յունիս 2014-ին:
Իրենց անկարգապահ համակիրներուն պատճառով Շապապ Սահել, Սաֆա եւ Ահլի Սայտա, մէկական միլիոն լիբանանեան ոսկի տուգանքի ենթարկուեցան:
Ֆետերասիոնը պատասխանատու նկատեց Սաֆա եւ Շապապ Սահել ակումբները Ահտի մէկ պատասխանատուին ինքնաշարժին կրած վնասին համար: Երկու ակումբները պարտին վճարել մէկ միլիոն 95 հազար լիբանանեան ոսկիի հատուցումը:
Իրաւարարին զարկած ըլլալուն պատճառով Պէյրութի դրամատան խումբին (ֆութսալ) մարզիկներէն Եասեր Սըլման մէկ տարիով կախակայուեցաւ:
Գ. դասակարգի ախոյեանութեան երթի Ա. հանգրուանի մրցումներուն, որոնք պիտի սկսին յառաջիկայ շաբաթ, ՀՄԸՄ-ի ֆութպոլի ներկայացուցչական խումբը, որ մաս կը կազմէ Բ. խմբակին, իրեն մրցակից պիտի ունենայ Շեքքան: Մրցումը, որ տեղի պիտի ունենայ կիրակի, 26 յունուար 2014-ին, յետմիջօրէի ժամը 14:15-ին, պիտի կատարուի Սալամ Զղարթայի դաշտին վրայ:
Ստորեւ կու տանք ֆետերասիոնին կողմէ հրապարակուած մրցումներուն յայտագիրը.
|
ԲԱԺԱԿԻ ՄՐՑԱՇԱՐՔ. ՔԱՌՈՐԴ ԱՒԱՐՏԱԿԱՆ |
||
| ՇԱԲԱԹ, 18 ՅՈՒՆՈՒԱՐ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
| Ախա Ահլի Ալէյ – Ահտ | 13:30 | Սաֆա |
| ԿԻՐԱԿԻ, 19 ՅՈՒՆՈՒԱՐ | ||
| Շապապ Սահել – Թրիփոլի | 13:30 | Պուրճ Համուտ |
| Սալամ Զղարթա – Ռասինկ | 13:30 | Ահտ |
| Նըժմէ – Անսար | 13:30 | Սալամ Զղարթա |
|
Բ. ԴԱՍԱԿԱՐԳ. ԴԱՐՁԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆԳՐՈՒԱՆ |
||
| ՈՒՐԲԱԹ, 24 ՅՈՒՆՈՒԱՐ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
| Շապապ Թրիփոլի – Ահլի Սայտա | 14:15 | Թրիփոլի |
| Նահտա Պար Էլիաս – Շապապ Ղազիէ | 14:15 | Պուրճ Համուտ |
| ՇԱԲԱԹ, 25 ՅՈՒՆՈՒԱՐ | ||
| Ռիատա Ուալ Ատապ – Թատամոն Պէյրութ | 14:15 | Թրիփոլի |
| Շեպիպեթ Մազրաա – Խըյուլ | 14:15 | Սաֆա |
| ԿԻՐԱԿԻ, 26 ՅՈՒՆՈՒԱՐ | ||
| Ահլի Նապաթիէ – Սաժես | 14:15 | Քֆարժոզ |
| Ամալ Թրիփոլի – Նեպի Շիթ | 14:15 | Թրիփոլի |
|
Գ. ԴԱՍԱԿԱՐԳ. ԵՐԹԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆԳՐՈՒԱՆ |
||
| ՈՒՐԲԱԹ, 24 ՅՈՒՆՈՒԱՐ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
| Իսլահ Պըրժ Շիմալի – Ահլի Պըրժ Ռահհալ | 14:15 | Սուր |
| Ֆաժըր Արապսալիմ – Շապապ Հումին Թահթա | 14:15 | Քֆարժոզ |
| Ժապալ Մաժտալպանա – Շարք | 14:15 | Պհամտուն |
| Պարժալունա – Իրշատ | 14:15 | Սաֆա |
| ՇԱԲԱԹ, 25 ՅՈՒՆՈՒԱՐ | ||
| Պարաղեմ Նապաթիէ – Զամալեք Պէյրութ | 14:15 | Քֆարժոզ |
| Հարըֆ Ըրտէ Խէյրի – Շապապ Արապի | 14:15 | Սալամ Զղարթա |
| Ամալ Մաարաքէ – Ժամհիեթ Մապաքէ | 14:15 | Սուր |
| Պար Էլիաս – Հիլալ Հարեթ Նաամէ | 14:15 | Պհամտուն |
| ԿԻՐԱԿԻ, 26 ՅՈՒՆՈՒԱՐ | ||
| Ամալ Թրիփոլի – ՀՄՄ | 14:15 | Թրիփոլի |
| Շեքքա – ՀՄԸՄ | 14:15 | Սալամ Զղարթա |
| Ախաուաթ Խարայեպ – Քֆարրըման | 14:15 | Պապըլիէ |
| Նըժմէ Սահրա – Ախա Հարեթ Հըրէյք | 14:15 | Պուրճ Համուտ |

