Թուրքիայում Լոյս Է Տեսել Օսմանեան Հայերի Մասին Պատմող Գիրք
Թուրքիայում «Արաս» հրատարակչութեան կողմից լոյս է տեսել հայ պատմաբան Յակոբ Լ. Պարսումեանի հեղինակած «Պոլսոյ հայ ամիրայական դասը» գիրքը: Պարսումեան յայտնի է հայերի ջարդերի ուսումնասիրութեամբ իր բազմաթիւ աշխատութիւններով:
Հեղինակը ընկերային, քաղաքական եւ պատմական տեսանկիւնից մանրամասն վերլուծութեան է ենթարկել օսմանեան ժամանակաշրջանում հայ ազնուական դասի ներկայացուցիչների դերը եւ ազդեցութիւնը: Գիրքն այդ բնագաւառում համարւում է հազուագիւտ աշխատանք:
CATEGORIES Հայ Դատ

