«Խօսում Են Անգարայի Հայերը»
Սկսած 2011 թուականից` Հրանտ Տինքի անուան միջազգային հիմնադրամը «Լռութեան ձայնը» նախագծի շրջանակներում հրատարակում է Թուրքիայում բնակուող հայերի մասին պատմող գրքեր:
Ըստ թուրքական «Դեմոկրատ հապեր» լրատուական կայքի, հիմնադրամը «Խօսում են թուրքաբնակ հայերը» եւ «Խօսում են Տիգրանակերտցի հայերը» գրքերի տպագրումից յետոյ լոյս է ընծայել երրորդը` «Խօսում են Անգարայի հայերը» անուանումով: Գրքի կազման համար հարցազրոյց է անցկացուել Թուրքիայի մայրաքաղաքում ապրող 10 հայերի հետ, որոնց միջոցով ներկայացուել են 1915-ին Անգարայից բռնի տեղահանութեան ենթարկուած ու Եղեռնի միջով անցած հայերի ողբերգական պատմութիւնները:
«Անգարայի իրենց տներից տեղահանուած հայ գաղթականներից միայն գեղեցկատես աղջիկներին էին թոյլատրում վերադառնալ Անգարա, եթէ նրանք համաձայնում էին կնութեան գնալ մահմետականներին», պատմւում է գրքի առաջաբանում:

