Անգլիոյ Ֆութպոլի Ախոյեանութիւն. Մաթա Այսօր Իր Առաջին Մրցումը Կրնայ Կատարել Մանչեսթըր Եունայթըտի Հետ

Խուան Մաթա
Անգլիոյ ֆութպոլի բարձրագոյն դասակարգի ախոյեանութեան 23-րդ հանգրուանին ծիրին մէջ, այսօր տեղի կ՛ունենան վեց, իսկ վաղը` չորս ճակատումներ:
Մանչեսթըր Եունայթըտ, որ այսօր պիտի հիւրընկալէ Քարտիֆը, շատ հաւանաբար դաշտ ներկայանայ իր նորեկ մարզիկին` Խուան Մաթայի հետ: Սպանացի 25 տարեկան փլէյմէյքըր Մաթա, Չելսիէն Մանչեսթըրի միանալով (փոխան` 61,22 միլիոն ամերիկեան տոլարի), մրցանիշ մը յաջողեցաւ հաստատել:
Այսօր հետաքրքրական կը խոստանայ ըլլալ Լիվըրփուլ քաղաքի տերպին` Լիվըրփուլի եւ Էվըրթընի միջեւ:
Նշենք, որ այժմ Արսենալ, որ ունի 51 կէտ, միայն կէտով մը կը գերազանցէ Մանչեսթըր Սիթին:
Իսկ Եունայթըտ, որ կը գրաւէ 7-րդ դիրքը, 14 կէտով ետ է Արսենալէն:
Ստորեւ` 23-րդ հանգրուանի մրցումներուն յայտագիրը (ժամերը` Պէյրութի ժամանակացոյցով. փակագիծերուն մէջ` խումբերուն գրաւած դիրքերը).
| ԱՅՍՕՐ | ԺԱՄ |
| Մանչեսթըր Եունայթըտ (7) – Քարտիֆ (20) | 21:45 |
| Նորուիչ (12) – Նիւքասըլ (8) | 21:45 |
| Սաութհեմփթըն (9) – Արսենալ (1) | 21:45 |
| Սուանզի (15) – Ֆուլհեմ (17) | 21:45 |
| Քրիսթալ Փալաս (16) – Հալ Սիթի (11) | 22:00 |
| Լիվըրփուլ (4) – Էվըրթըն (6) | 22:00 |
|
ՎԱՂԸ |
|
| Ասթոն Վիլա (10) – Ուեսթ Պրոմուիչ (13) | 21:45 |
| Չելսի (3) – Ուեսթ Համ (18) | 21:45 |
| Սանտըրլենտ (19) – Սթոք Սիթի (14) | 21:45 |
| Թոթենհամ (5) – Մանչեսթըր Սիթի (2) | 21:45 |

