Լիբանանի Ֆութպոլի Ֆետերասիոնի Ժողով
Երէկ` երկուշաբթի, 27 յունուարին, Լիբանանի ֆութպոլի ֆետերասիոնը իր գումարած շաբաթական հերթական ժողովին վաւերացուց նախորդ շաբաթավերջին արձանագրուած ֆութպոլի բոլոր մրցումներուն արդիւնքները:
Ֆետերասիոնը, հրապարակելով այս շաբաթավերջին տեղի ունենալիք մրցումներուն յայտագիրը (տեսնել` ստորեւ), յայտարարեց, որ վեց ամիսով կը կախակայէ Շապապ Թրիփոլիի պատասխանատուներէն Ղասսան Մուսաուին, որ հայհոյած էր իրաւարարին:
Վեց ամիսով կը կախակայուի նաեւ Սաժեսի մարզիկներէն Մոհամետ Զարաքեթ` ֆետերասիոնին ներկայացուցիչին անարգած ըլլալուն պատճառով:
Ինչ կը վերաբերի այս շաբաթավերջին տեղի ունենալիք Գ. դասակարգի ախոյեանութեան 2-րդ հանգրուանի մրցումներուն, ՀՄԸՄ-ի ֆութպոլի ներկայացուցչական խումբին մրցակիցը պիտի ըլլայ Շապապ Արապի: Մրցումը տեղի պիտի ունենայ ուրբաթ, 31 յունուարին, յետմիջօրէի ժամը 14:15-ին, Պուրճ Համուտի քաղաքապետարանի դաշտին վրայ:
ՀՄՄ, Սալամ Զղարթայի դաշտին վրայ կիրակի, 2 փետրուարին, յետմիջօրէի ժամը 14:15-ին պիտի մրցի Շեքքայի դէմ:
Ստորեւ` մրցումներուն յայտագիրը.
|
Ա. ԴԱՍԱԿԱՐԳ. 13-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ |
||
| ՈՒՐԲԱԹ, 31 ՅՈՒՆՈՒԱՐ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
| Սաֆա – Մապարրա | 15:30 | Սայտա |
| ՇԱԲԱԹ, 1 ՓԵՏՐՈՒԱՐ | ||
| Շապապ Սահել – Սալամ Զղարթա | 14:15 | Սաֆա |
| Թրիփոլի – Ահտ | 14:15 | Զղարթա |
| Սաժես – Ախա Ահլի Ալէյ | 15:30 | Մարզական Աւան |
| ԿԻՐԱԿԻ, 2 ՓԵՏՐՈՒԱՐ | ||
| Իժթիմահի – Ռասինկ | 14:15 | Թրիփոլի |
| Անսար – Թատամոն Սուր | 15:30 | Պէյրութ |
|
Բ. ԴԱՍԱԿԱՐԳ. 15-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ |
||
| ՈՒՐԲԱԹ, 31 ՅՈՒՆՈՒԱՐ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
| Խըյուլ – Ահլի Նապաթիէ | 14:15 | Սաֆա |
| Ամալ Թրիփոլի – Ռիատա Ուալ Ատապ | 14:15 | Թրիփոլի |
| ՇԱԲԱԹ, 1 ՓԵՏՐՈՒԱՐ | ||
| Սաժես – Թատամոն Պէյրութ | 14:15 | Ահտ |
| ԿԻՐԱԿԻ, 2 ՓԵՏՐՈՒԱՐ | ||
| Շեպիպեթ Մազրաա – Ահլի Սայտա | 14:15 | Սաֆա |
| Նահտա Պար Էլիաս – Նեպի Շիթ | 14:15 | Խիարա |
| Շապապ Թրիփոլի – Շապապ Ղազիէ | 14:15 | Թրիփոլի |

