«ՖԻՖԱ»-ն Սլովաք Ֆութպոլիստ Մը 25 Տարիով Կախակայեց

ArmSport.am հայկական լրատուական կայքը կը հաղորդէ, որ «ՖԻՖԱ»-ն սլովաք չորս ֆութպոլիստներ կախակայեց` փաստելէ ետք, որ անոնք յանցաւոր գտնուած են եւ ֆութպոլի մրցումներու արդիւնքներուն հետ խաղացած ըլլալով ստացած են կաշառքներ:

Մորու խումբի ֆութպոլիստ Մարիան Տիրնպախ 25 տարիով կախակայուեցաւ, իսկ Թունսքայա Սրետա ակումբի ֆութպոլիստները` Թոմաս Հուպեր, Իվան Խոտուր եւ Միհալ Տիան կախակայուեցան յաջորդաբար 18, 14 եւ 15 տարիով:

Հայկական աղբիւրը իր այս լուրը կ՛եզրափակէ նշելով, որ վերոնշեալ չորս ֆութպոլիստները նախորդ դեկտեմբեր 2013-ին արդէն իսկ կախակայուած էին Սլովաքիոյ ֆութպոլի ֆետերասիոնին կողմէ:

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )