Եւրոպական Ֆութպոլ. Վաղը` Եուվենթուս – Ինթեր Միլան
Այս շաբաթավերջին տեղի ունենալիք եւրոպական ֆութպոլի ախոյեանութեան ծիրին մէջ, բաւական հետաքրքրական եւ «տաք» ճակատում մը կը խոստանայ ըլլալ Եուվենթուս – Ինթեր Միլան մրցումը:
Եուվէ այժմ 56 կէտով կը գրաւէ պարագլուխի դիրքը, մինչ Ինթեր կը գտնուի 5-րդ դիրքին վրայ` իր տրամադրութեան տակ ունենալով 33 կէտ:
Իսկ Անգլիոյ պարագային, շաբթուան գագաթի ճակատումը տեղի պիտի ունենայ երկուշաբթի, 3 փետրուարին, Մանչեսթըր Սիթիի եւ Չելսիի միջեւ:
Նշենք, որ շաբթուան կիսուն տեղի ունեցած 23-րդ հանգրուանի մրցումներուն, Մանչեսթըր Սիթի իր արձանագրած յաղթանակին շնորհիւ Արսենալէն խլեց պարագլուխի դիրքը` նկատի ունենալով, որ վերջինս հաւասարութիւն մը արձանագրեց:
Ստորեւ կու տանք մրցումներուն յայտագիրը (ժամերը` Պէյրութի ժամանակացոյցով. փակագիծերուն մէջ` խումբերուն գրաւած դիրքերը).
|
ԻՏԱԼԻԱ. 22-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ |
|
| ԱՅՍՕՐ | ԺԱՄ |
| Պոլոնիա (17) – Ուտինեզէ (15) | 19:00 |
| Քալիարի (14) – Ֆիորենթինա (4) | 19:00 |
| Ա. Սէ. Միլան (9) – Թորինօ (8) | 21:45 |
| ՎԱՂԸ | |
| Ճենովա (11) – Սամտորիա (13) | 13:30 |
| Աթալանթա (12) – Նափոլի (3) | 16:00 |
| Քաթանիա (20) – Լիվորնօ (19) | 16:00 |
| Քիեւօ Վերոնա (16) – Լացիօ Ռոմա (10) | 16:00 |
| Ա. Էս. Ռոմա (2) – Փարմա (7) | 16:00 |
| Սասուոլօ (18) – Հելաս Վերոնա (6) | 16:00 |
| Եուվենթուս (1) – Ինթեր Միլան (5) | 21:45 |
|
ԱՆԳԼԻԱ. 24-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ |
|
| ԱՅՍՕՐ | |
| Նիւքասըլ (8) – Սանտըրլենտ (17) | 14:45 |
| Ուեսթ Համ (18) – Սուանզի (11) | 14:45 |
| Քարտիֆ (20) – Նորուիչ (12) | 17:00 |
| Էվըրթըն (6) – Ասթոն Վիլա (10) | 17:00 |
| Ֆուլհեմ (19) – Սաութհեմփթըն (9) | 17:00 |
| Հալ Սիթի (13) – Թոթենհամ (5) | 17:00 |
| Սթոք Սիթի (16)-Մանչեսթըր Եունայթըտ (7) | 17:00 |
| ՎԱՂԸ | |
| Ուեսթ Պրոմուիչ (15) – Լիվըրփուլ (4) | 15:30 |
| Արսենալ (2) – Քրիսթալ Փալաս (14) | 18:00 |
| ԵՐԿՈՒՇԱԲԹԻ | |
| Մանչեսթըր Սիթի (1) – Չելսի (3) | 22:00 |

