Անգլիական Ֆութպոլ. Մանչեսթըր Սիթի – Չելսի` 0-1
Անգլիոյ ֆութպոլի ախոյեանութեան 24-րդ հանգրուանի փակման մրցումին, երէկ գիշեր Մանչեսթըր Սիթի իր դաշտին վրայ հիւրընկալեց Չելսին:
Այս ճակատումէն յաղթական դուրս գալու պարագային, Մանչեսթըր քաղաքի կազմը վերստին պիտի գրաւէր պարագլուխի դիրքը: Սակայն անիկա 1-0 արդիւնքով պարտուելով իր հիւրէն, մնաց երկրորդ դիրքին վրայ` երկու կէտով ետ մնալով պարագլուխի դիրքին վրայ գտնուող Արսենալէն եւ իր ունեցած կոլէվըրէյճին շնորհիւ գերազանցելով նոյնինքն Չելսին:
Պրանիսլաւ Իվանովիչ ուժգին հարուածով մը նշանակեց իր կազմին` Չելսիի եւ մրցումին միակ կոլը (32-րդ):
Այսպիսով, Չելսի այս տարեշրջանին Սիթիի դէմ իր կատարած երկու մրցումին ալ («Փրեմիեր լիկ») ապահովեց առաւելագոյն վեց կէտը:
Ստորեւ` դասաւորումը.
| ԿԷՏ | |
| 1.- Արսենալ | 55 (47-21) |
| 2.- Մանչեսթըր Սիթի | 53 (68-27) |
| 3.- Չելսի | 53 (44-20) |
| 4.- Լիվըրփուլ | 47 (58-29) |
CATEGORIES Մարզական

