Լիբանանեան Պասքեթպոլ. Այսօր` Ռիատի – Պիպլոս
Լիբանանի պասքեթպոլի տղոց Ա. դասակարգի ախոյեանութեան 3-րդ հանգրուանի բացման մրցումին, այսօր` ուրբաթ, 7 փետրուարին, երեկոյեան ժամը 19:00-ին, Ռիատի Պէյրութ Մանարայի իր դաշտին վրայ կը հիւրընկալէ Պիպլոսը:
Նշենք, որ երկու խումբերն ալ արձանագրած են երկուքական յաղթանակ:
Ռիատի յաջորդաբար յաղթեց ՀՄԸՄ-ի (79-58) եւ Պըժժէի (86-74), իսկ Պիպլոս` Հուփսի (86-61) եւ Մութթահետի (83-74):
CATEGORIES Մարզական

