ՃԱՏՐԱԿ. ԿԱՐԷՆ ԱՍՐԵԱՆԻ ԱՆՈՒԱՆ 4-ՐԴ ՅՈՒՇԱՄՐՑԱՇԱՐՔ. ՏԻԳՐԱՆ ՔՈԹԱՆՃԵԱՆ ՏԻՐԱՑԱՒ ՏԻՏՂՈՍԻՆ
Երէկ, Ջերմուկի մէջ աւարտեցաւ Կարէն Ասրեանի անուան ճատրակի 4-րդ յուշամրցաշարքը, երբ տեղի ունեցան 9-րդ եւ վերջին հանգրուանի հանդիպումները:
Հայրենի կրանտմասթըր Տիգրան Քոթանճեան, որ կարգ մը առիթներով Լիբանան այցելած է եւ մասնակցած մրցաշարքերու, տիրացաւ տիտղոսին` վերջին հանգրուանին սեւ քարերով յաղթելէ ետք իր ռուս մրցակիցին` Մաքսիմ Թուրովի (2634):
Քոթանճեան (2517) յաջողեցաւ մրցաշարքը աւարտել ապահովելով 7 կէտ` առաւելագոյն 9 կէտէն:
Անոր ետին հինգ վարպետներ ապահովեցին 6,5-ական կէտ, իսկ եօթը ուրիշներ` 6-ական կէտ:
Ստորեւ կու տանք մրցաշարքին առաջին տասը մասնակիցներուն վերջնական դասաւորումը.
——————————————————ԿԷՏ
1.- Տիգրան Քոթանճեան (ՀԱՅԱՍՏԱՆ, 2517) 7
2.- Քոնսթանթին Շան ուա (Վրաստան, 2539) 6,5
3.- Մաքսիմ Թուրով (Ռուսիա, 2634) 6,5
4.- Միհայիլ Ուլիպին (Ռուսիա, 2532) 6,5
5.- Ռոպերթ Յովհաննիսեան (ՀԱՅԱՍՏԱՆ, 2553) 6,5
6.- Լեւոն Փափուճեան (ՀԱՅԱՍՏԱՆ, 2448) 6,5
7.- Աշոտ Նատանեան (ՀԱՅԱՍՏԱՆ, 2426) 6
8.- Փույա Իրանի (Իրան, 2372) 6
9.- Շոթա Ազալածէ (Վրաստան, 2423) 6
10.- Տանիել Տուպով (Ռուսիա, 2505) 6