ՖՈՒԹՊՈԼԻ ՔԱՌԱՆԴԱՄ ՄՐՑԱՇԱՐՔ (17 ՏԱՐԵԿԱՆԷՆ ՎԱՐ)` ՊՈՒԼԿԱՐԻՈՅ ՄԷՋ. ՀԱՅԱՍՏԱՆ ՅԱՂԹԵՑ ՀԻՒՍԻՍԱՅԻՆ ԻՐԼԱՆՏԱՅԻ` 4-1 ԱՐԴԻՒՆՔՈՎ

Պուլկարիոյ Փրաւեց քաղաքին մէջ ֆութպոլի միջազգային քառանդամ մրցաշարքի մը իր մասնակցութիւնը բերող Հայաստանի 17 տարեկանէն վար կրտսերներու հաւաքականը արձանագրեց մրցաշարքի իր առաջին յաղթանակը, երբ 4-1 արդիւնքով պարտութեան մատնեց Հիւսիսային Իրլանտան: Հայրենի կազմին կոլերը նշանակեցին Էդուարդ Աւագեան, Վարդան Պաքալեան, Համլեթ Ասոյեան (փենալթիով) եւ Նարեկ Պետրոսեան:

Ռումանիա եւ Պուլկարիա, որոնք 1-1 արդիւնքով հաւասարութիւն մը արձանագրեցին իրարու հետ, ունին 4-ական կէտ: Հայաստան ունի 3 կէտ, իսկ Հիւսիսային Իրլանտա` ոչ մէկ կէտ:

Այսօր Հայաստան կը մրցի Պուլկարիոյ դէմ, իսկ Ռումանիա` Հիւսիսային Իրլանտայի դէմ:

Ստորեւ կու տանք դասաւորումը.

——————————-Յ.    Հ.    Պ.    ՆՇ.   ՍՏ.   ԿԷՏ

1.- Ռումանիա                        1     1     0     5     1     4

2.- Պուլկարիա                       1     1     0     3     2     4

3.- ՀԱՅԱՍՏԱՆ                —-1     0     1     4     5     3

4.- Հիւսիսային Իրլանտա   0     0     2     2     6     0

Share this Article
CATEGORIES