ՖԻՖԱ-ի Նոր Դասաւորման Մէջ. Հայաստան Նոր Մրցանիշ Մը Հաստատեց
Երէկ` հինգշաբթի, 13 փետրուարին, ՖԻՖԱ-ն հրապարակեց աշխարհի ֆութպոլի ազգային խումբերուն միջազգային նոր դասաւորումը:
Հայաստանի ֆութպոլի ազգային հաւաքականը, որ 8 դիրքի ոստում մը արձանագրեց, նոր մրցանիշ մը հաստատեց իր պատմութեան մէջ, երբ գրաւեց 30-րդ դիրքը:
Ռուսիոյ ֆութպոլի ազգային խումբը, որ 5 մարտին պիտի հիւրընկալէ Հայաստանը, մնաց 22-րդ դիրքին վրայ:
Ստորեւ կու տանք դասաւորումը (փակագիծերուն մէջ նշուած են ազգային հաւաքականներուն գրաւած նախկին դիրքերը. յաջորդ դասաւորումը պիտի հրապարակուի 13 մարտին).
| ԿԷՏ | |
| 1.- (1) Սպանիա | 1506 |
| 2.- (2) Գերմանիա | 1314 |
| 3.- (3) Արժանթին | 1255 |
| 4.- (5) Փորթուգալ | 1219 |
| 5.- (4) Քոլոմպիա | 1211 |
| 6.- (8) Զուիցերիա | 1159 |
| 7.- (6) Ուրուկուէյ | 1157 |
| 8.- (7) Իտալիա | 1135 |
| 9.- (10) Պրազիլ | 1125 |
| 10.- (9) Հոլանտա | 1122 |
| 15.- (13) Անգլիա | 1032 |
| 18.- (20) Ֆրանսա | 917 |
| 22.- (22) Ռուսիա | 862 |
| 30.- (38) ՀԱՅԱՍՏԱՆ | 771 |
| 42.- (45) Թուրքիա | 703 |
| 93.- (94) Ազրպէյճան | 372 |
| 121.- (123) Լիբանան | 243 |
CATEGORIES Մարզական

