Լիբանանեան Պասքեթպոլ. Այսօր Կը Սկսի 6-րդ Հանգրուանը
Լիբանանի պասքեթպոլի տղոց Ա. դասակարգի ախոյեանութեան 6-րդ հանգրուանը կը սկսի այսօր` երկու մրցումով: Ապա, յաջորդող երեք օրերուն ընթացքին տեղի կ՛ունենան մէկական մրցումներ:
ՀՄԸՄ-ի ներկայացուցչական խումբը իր մրցումը կը կատարէ շաբաթ, 22 փետրուարին, երեկոյեան ժամը 17:00-ին, Ղազիրի դաշտին վրայ` հիւրը ըլլալով Թատամոնի:
Ստորեւ` 6-րդ հանգրուանի մրցումներուն յայտագիրը.
| ԱՅՍՕՐ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
| Շանվիլ – Պիպլոս | 19:00 | Շանվիլ |
| Սաժես – Պըժժէ | 19:00 | Ղազիր |
| ՎԱՂԸ | ||
| Հուփս – Մութթահետ | 19:00 | Միշել Մըր |
| ՈՒՐԲԱԹ | ||
| Ամշիթ – Ռիատի | 18:00 | Ամշիթ |
| ՇԱԲԱԹ | ||
| Թատամոն – ՀՄԸՄ | 17:00 | Ղազիր |
6-րդ հանգրուանի մրցումներուն նախօրեակին, այժմ դասաւորումը կը ներկայացնէ հետեւեալ պատկերը.
| ՄՐՑ. | ՅԱՂԹ. | ՊԱՐՏ. | |
| 1.- Ռիատի | 5 | 5 | 0 |
| 2.- Պիպլոս | 5 | 4 | 1 |
| 3.- Սաժես | 5 | 4 | 1 |
| 4.- Մութթահետ | 5 | 3 | 2 |
| 5.- Ամշիթ | 5 | 3 | 2 |
| 6.- Թատամոն | 5 | 2 | 3 |
| 7.- Շանվիլ | 5 | 2 | 3 |
| 8.- ՀՄԸՄ | 5 | 1 | 4 |
| 9.- Հուփս | 5 | 1 | 4 |
| 10.- Պըժժէ | 5 | 0 | 5 |
CATEGORIES Մարզական

