Լիբանանի Ֆութպոլի Գ. Դասակարգի Ախոյեանութիւն. Վաղը` Հարըֆ Ըրտէ Խէյրի – ՀՄԸՄ
Վաղը` կիրակի, 23 փետրուարին, ՀՄԸՄ-ի ֆութպոլի ներկայացուցչական խումբը, որ մաս կը կազմէ Բ. խմբակին, պիտի ուղղուի հիւսիս, ուր Սալամ Զղարթայի դաշտին վրայ հիւրը պիտի ըլլայ Հարըֆ Ըրտէ Խէյրիի: Մրցումը պիտի սկսի յետմիջօրէի ժամը 14:15-ին:
Նոյն խմբակին մաս կազմող խումբերը, իրենց մրցումները պիտի կատարեն այսօր` ստորեւ տրուած յայտագիրին հիմամբ.
| ԺԱՄ | ԴԱՇՏ | |
| Ամալ Թրիփոլի – Շեքքա | 14:15 | Թրիփոլի |
| Շապապ Արապի – ՀՄՄ | 14:15 | Նըժմէ |
Նշենք, որ դասաւորումը 5-րդ հանգրուանի մրցումներուն նախօրեակին կը ներկայացնէ հետեւեալ պատկերը.
| ՄՐՑ. | ԿԷՏ | |
| 1.- ՀՄՄ | 4 | 10 (14-6) |
| 2.- ՀՄԸՄ | 4 | 10 (8-4) |
| 3.- Հարըֆ Ըրտէ Խէյրի | 4 | 7 (7-9) |
| 4.- Շապապ Արապի | 4 | 4 (8-6) |
| 5.- Շեքքա | 4 | 1 (5-11) |
| 6.- Ամալ Թրիփոլի | 4 | 1 (4-10) |
CATEGORIES Մարզական

