Փինկ Փոնկ. Գարնանային Մրցաշարք. Ազար Եւ Հապաշ` 12 Տարեկանէն Վար Դասակարգի Տիտղոսակիր

ping-pong-12Կազմակերպութեամբ Լիբանանի փինկ փոնկի ֆետերասիոնին, Մոն լա Սալի մէջ (Այն Սաատէ) սկսան Լիբանանի փինկ փոնկի գարնանային տարիքային մրցաշարքին մրցումները:

12 տարեկանէն վար դասակարգին մէջ տիտղոսակիր հանդիսացաւ Լեթիսիա Ազար (Ատապ Ուալ Ռիատա Քֆարշիմա), որ 3-0 արդիւնքով յաղթեց Լէա Ապու Խալիլի (Մոն լա Սալ): Երրորդ դիրքը գրաւեցին Մարուա Աուատա (Նատուա Քամաթիէ) եւ Ալեքսիս Սաթուհի (Ռիատի Պէյրութ):

Տղոց տիտղոսակիրը հանդիսացաւ Սաատէտտին Հապաշ (Ահլի Սայտա), որ յաղթեց իր երկուորեակ եղբօր` Մոհամետի (3-0): Երրորդ դիրքը գրաւեցին Ապպաս Մանսուր եւ Ահմետ Պահժաթ (Պարաղեմ Նապաթիէ):

Share this Article
CATEGORIES