Փինկ Փոնկ. Լիբանանի Գարնանային Տարիքային Բաժակի Մրցաշարք. Ճենիֆըր Խայյաթ ՀՄԸՄ Պէյրութին Ապահովեց Առաջնութիւն Մը

Ճենիֆըր Խայյաթ (աջին)
Լիբանանի փինկ փոնկի գարնանային տարիքային բաժակի մրցաշարքին ծիրին մէջ, որ տեղի կ՛ունենայ Մոն լա Սալի մէջ (Այն Սաատէ), Ճենիֆըր Խայյաթ ՀՄԸՄ Պէյրութին ապահովեց առաջնութիւն մը, երբ աղջկանց 15 տարեկանէն վար դասակարգին մէջ աւարտականին 3-2 արդիւնքով (11-8, 8-11, 5-11, 11-7 եւ 11-9) յաղթեց Լիա Ասսաֆի (Մոն լա Սալ): Երրորդ դիրքը գրաւեցին Ատրիան Զըքրա (Մոն լա Սալ) եւ Քլարա Շըլալա (Ատապ Ուալ Ռիատա Քֆարշիմա):
Տղոց տիտղոսին տիրացաւ Ղալեպ Ֆահըս (Պարաղեմ Նապաթիէ), մինչ 2-րդ հանդիսացաւ անոր խմբակիցը` Հասան Շըպիպ: Երրորդ դիրքը գրաւեցին Ռայան Հուրանի (ՀՄԸՄ Պէյրութ) եւ Ալի Հարպ (Պարաղեմ Նապաթիէ):
Երիտասարդներու մրցումներուն, Ահմետ Մուսթաֆա Հարպ (Պարաղեմ Նապաթիէ) հանդիսացաւ առաջին` աւարտականին յաղթելէ ետք Ժոզեֆ Աժամիի (3-0): Երրորդ դիրքը գրաւեցին Միսաք Պոյաճեան (ՀՄԸՄ Պէյրութ) եւ Հիշամ Թաուիլ (Անդրանիկ Պէյրութ):
Աղջկանց պարագային առաջին հանդիսացաւ Մէյսա Պըսէյպես (Անդրանիկ Պէյրութ), որ աւարտականին 3-0 արդիւնքով յաղթեց Մելիսա Սապերի (Ատապ Ուալ Ռիատա Քֆարշիմա): Երրորդ հանդիսացան Ֆլորիան Մըր (Ատապ Ուալ Ռիատա Քֆարշիմա) եւ Էլսա Տաուտ (Ժամհուր):

