Լիբանանեան Պասքեթպոլ. ՀՄԸՄ Արձանագրեց Տարեշրջանի Իր Երկրորդ Յաղթանակը

Հուփս – ՀՄԸՄ մրցումէն
PROFOTO
Լիբանանի պասքեթպոլի տղոց Ա. դասակարգի ախոյեանութեան 8-րդ եւ երթի նախավերջին հանգրուանի մրցումներուն ծիրին մէջ, երէկ, ՀՄԸՄ-ի ներկայացուցչական խումբը արձանագրեց տարեշրջանի իր երկրորդ յաղթանակը, երբ Միշել Մըրի անուան համալիրին մէջ 85-66 արդիւնքով պարտութեան մատնեց Հուփսը (15-16, 22-38, 48-57 եւ 66-85):
ՀՄԸՄ-էն ամէնէն շատ կէտերը նշանակեցին Տիոն Տիքսըն (29 կէտ), Լիթըր Թերենս (28) եւ Հայկ Կէօքճեան (15), իսկ Հուփսէն Էշթըն Տիպս նշանակեց 32 կէտ:
Ռիատի երկարաձգումէն ետք միայն յաղթեց Մութթահետի` 70-66 արդիւնքով (25-16, 39-31, 48-49, 62-62 եւ 66-70):
Շաբաթավերջին կ՛աւարտին երթի մրցումները:
ՀՄԸՄ-ի կազմը իր վերջին մրցումին «Աղբալեան-ՀՄԸՄ» մարզամշակութային համալիրին մէջ կը հիւրընկալէ Մութթահետը` երեկոյեան ժամը 17:00-ին:
Ստորեւ` 9-րդ հանգրուանի մրցումներուն յայտագիրը.
| ԺԱՄ | ԴԱՇՏ | |
| Պիպլոս – Ամշիթ | 17:00 | Պիպլոս |
| Սաժես – Թատամոն | 17:00 | Ղազիր |
|
ՎԱՂԸ |
||
| Ռիատի – Շանվիլ | 17:00 | Ռիատի |
| Պըժժէ – Հուփս | 17:00 | Սանթրալ |
| ՀՄԸՄ – Մութթահետ | 17:00 | Աղբալեան |

