ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒԹՊՈԼԻ ԱԽՈՅԵԱՆՈՒԹԻՒՆ. ԳԱՆՁԱՍԱՐ ՀԱՆԴԻՍԱՑԱՒ ԱՌԱՋԻՆ ՇՐՋԱՆԻ ԱԽՈՅԵԱՆ

Միքա - Փիւնիկ մրցումէն

Նախորդ շաբաթավերջին տեղի ունեցան Հայաստանի ֆութպոլի բարձրագոյն դասակարգի ախոյեանութեան 14-րդ հանգրուանի մրցումները:

1-0 արդիւնքով յաղթական վերադառնալէ ետք Բանանցի դաշտէն` Գանձասար հանդիսացաւ Առաջին շրջանի ախոյեան` ապահովելով 29 կէտ: Մրցումին միակ կոլը նշանակեց Ալեն Համբարձումեան (17-րդ):

Երկրորդ դիրքը գրաւեց Փիւնիկ Երեւան (27 կէտով)` 1-0 արդիւնքով յաղթական վերադառնալէ ետք Միքայի դաշտէն: Մրցումին միակ կոլը նշանակեց Վարազդատ Հարոյեան (24-րդ):

Արարատ 2-1 արդիւնքով յաղթեց Շիրակի, իսկ չորրորդ եւ վերջին մրցումին Ուլիս` Իմփուլսի (1-0):

Ստորեւ կու տանք դասաւորումը.

———————-Յ.    Հ.    Պ.    ՆՇ.   ՍՏ.   ԿԷՏ

1.- Գանձասար           8     5     1     18    6     29

2.- Փիւնիկ         8     3     3     22    14    27

3.- Ուլիս                8     3     3     19    11    27

4.- Միքա                5     3     6     15    14    18

5.- Իմփուլս        5     3     6     16    16    18

6.- Շիրակ         3     4     7     12    17    13

7.- Բանանց        2     6     6     15    21    12

8.- Արարատ       2     3     9     10    28    9

Share this Article
CATEGORIES