Ռուսիոյ Դէմ Տեղի Ունենալիք Ֆութպոլի Բարեկամական Մրցումին. Հայաստանի Ազգային Հաւաքական Հրաւիրուեցան 23 Ֆութպոլիստներ
Հայաստանի ֆութպոլի ֆետերասիոնին պաշտօնական կայքը հրապարակեց ցանկը այն 23 ֆութպոլիստներուն, որոնք իրենց մասնակցութիւնը պիտի բերեն 5 մարտին Ռուսիոյ դէմ տեղի ունենալիք ֆութպոլի միջազգային բարեկամական մրցումին, որ պիտի կատարուի Քրասնոտարի շրջանի Քուպան քաղաքի մարզադաշտին վրայ:
Նշենք, որ մրցումին համար խումբը պիտի պատրաստէ Հայաստանի ֆութպոլի ֆետերասիոնի թեքնիք տնօրէն Վարդան Մինասեան:
Ստորեւ` Հայաստանի կազմը.
ԲԵՐԴԱՊԱՀՆԵՐ.- Ռոման Պերեզովսքի (Տինամօ Մոսկուա, Ռուսիա), Գէորգ Գասպարով (Միքա) եւ Արսէն Բեգլարեան (Գանձասար):
ՅԵՏՍԱՊԱՀՆԵՐ.- Ռոպերթ Արզումանեան (Աքթոպէ, Ղազախստան), Հրայր Մկոյեան (Շիրակ), Վարազդատ Հարոյեան, Տարօն Ոսկանեան, Կամօ Յովհաննիսեան (Փիւնիկ) եւ Յովհաննէս Համբարձումեան (Բանանց):
ՄԻՋՆԱՊԱՀՆԵՐ.- Գէորգ Ղազարեան (Մեթալուրկ Տոնեցք, Ուքրանիա), Արտակ Տաշեան (Մուհարրաք, Պահրէյն), Կարլեն Մկրտչեան (Անժի, Ռուսիա), Արտակ Եդիգարեան (Զալկիրիս, Լիթուանիա), Արթուր Եդիկարեան (Քայրաթ, Ղազախստան), Արազ Օզպիլիս (Սպարտակ Մոսկուա, Ռուսիա), Մարքոս Փիցելլի (Աքթոպէ, Ղազախստան), Հենրիխ Մխիթարեան (Պորուսիա Տորթմունտ, Գերմանիա), Կարէն Մուրատեան, Դաւիթ Յակոբեան (Շիրակ), Աղուան Պապիկեան (Փիւնիկ):
ՅԱՌԱՋԱՊԱՀՆԵՐ.- Եուրա Մովսիսեան (Սպարտակ Մոսկուա, Ռուսիա), Արթուր Սարգիսով (Վոլկա, Ռուսիա) եւ Սարգիս Ադամեան (Նոյշթրելից, Գերմանիա):

