Լիբանանեան Պասքեթպոլ. Այսօր` Պիպլոս Հուփս
Լիբանանի պասքեթպոլի տղոց Ա. դասակարգի ախոյեանութեան 10-րդ եւ դարձի առաջին հանգրուանի մրցումները կը սկսին այսօր, Պիպլոս – Հուփս բացման մրցումով: Մնացեալ մրցումները պիտի շարունակուին հինգշաբթի, ուրբաթ եւ շաբաթ օրերը:
ՀՄԸՄ-ի ներկայացուցչական խումբը իր մրցումը պիտի կատարէ շաբաթ, 8 մարտին, «Աղբալեան-ՀՄԸՄ» մարզամշակութային համալիրի «Ատոմ եւ Սելլա Թնճուկեան» մարզադաշտին վրայ` յետմիջօրէի ժամը 17:00-ին հիւրընկալելով Ռիատին:
Ստորեւ` դարձի առաջին հանգրուանի մրցումներուն յայտագիրը.
| ՉՈՐԵՔՇԱԲԹԻ, 5 ՄԱՐՏ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
| Պիպլոս – Հուփս | 19:00 | Պիպլոս |
| ՀԻՆԳՇԱԲԹԻ, 6 ՄԱՐՏ | ||
| Պըժժէ – Մութթահետ | 19:00 | Սանթրալ |
| ՈՒՐԲԱԹ, 7 ՄԱՐՏ | ||
| Սաժես – Ամշիթ | 18:00 | Ղազիր |
| ՇԱԲԱԹ, 8 ՄԱՐՏ | ||
| Շանվիլ – Թատամոն | 17:00 | Շանվիլ |
| ՀՄԸՄ – Ռիատի | 17:00 | Աղբալեան |
CATEGORIES Մարզական

