Ֆութպոլի Միջազգային Բարեկամական Մրցումներ. Ռուսիա 2-0 Արդիւնքով Յաղթեց Հայաստանի

russia-armenia-0503Երէկ յետմիջօրէին Քրասնոտարի Քուպան մարզադաշտին վրայ տեղի ունեցաւ ֆութպոլի միջազգային բարեկամական մրցում մը, որուն ընթացքին իրարու դէմ մրցեցան դաշտին տէրը` Ռուսիա եւ Հայաստանի ֆութպոլի ազգային հաւաքականը:

Ռուսիա 2-0 արդիւնքով յաղթեց Հայաստանի` շնորհիւ Ալեքսանտր Քոքորինի (21-րդ) եւ Տմիթրի Քոմպարովի (43-րդ` փենալթիով) նշանակած կոլերուն:

Նշենք, որ այս մրցումը Հայաստանի համար եղաւ 2014-ի առաջին մրցումը, որ դժբախտաբար սկսաւ պարտութեամբ:

Այս մրցումին գլխաւոր մարզիչի իր վերջին հանդիպումը կատարեց Վարդան Մինասեան:

russia-armenia1-0503Ստորեւ` երէկուան մրցումներուն արդիւնքները.

Ռուսիա – ՀԱՅԱՍՏԱՆ 2-0
Լիթուանիա – Ղազախստան 1-1
Ազրպէյճան – Ֆիլիփեան կղզիներ 1-0
Պուլկարիա – Պիելոռուսիա 2-1
Յունաստան – Հարաւային Քորէա 0-2
Հարաւային Ափրիկէ – Պրազիլ 0-5
Պոսնիա – Եգիպտոս 0-2
Չեխիա – Նորվեկիա 2-2
Թուրքիա – Շուէտ 2-1
Ռումանիա – Արժանթին 0-0
Ուքրանիա – Միացեալ Նահանգներ 2-0
Աւստրիա – Ուրուկուէյ 1-1
Զուիցերիա – Խրուաթիա 2-2
Գերմանիա – Չիլի 1-0
Իրլանտա – Սերպիա 1-2
Լեհաստան – Սկովտիա 0-1
Անգլիա – Դանիա 1-0
Ֆրանսա – Հոլանտա 2-0

Share this Article
CATEGORIES