Լիբանանի Ֆութպոլի Ֆետերասիոնի Ժողով
Իր գումարած շաբաթական հերթական ժողովին, Լիբանանի ֆութպոլի ֆետերասիոնը վաւերացնելով նախորդ շաբաթավերջին տեղի ունեցած մրցումներուն արդիւնքները, հրապարակեց շաբաթավերջի մրցումներուն յայտագիրը:
Իրենց երրորդ դեղին քարտը ստանալով մէկական մրցումով կախակայուեցան շարք մը մարզիկներ:
Անոնց կարգին են Սարգիս Ազնաւուր եւ Ժաք Նաճարեան, որոնք Գ. դասակարգի ախոյեանութեան գծով մէկ մրցումի դաշտ պիտի չկարենան ներկայանալ:
Նոյն պատճառով մէկ մրցումով կախակայուեցաւ ՀՄԸՄ-ի կրտսերներու կազմէն Կարօ Գալայճեան:
Ամալ Թրիփոլիի պատասխանատուներէն Մոհամետ Մասրի վեց ամիսով կախակայուեցաւ` իրաւարարին հայհոյած ըլլալուն պատճառով:
Նոյն պատճառով նոյնքան պատիժ ստացաւ Պարժալունայի պատասխանատուներէն Մոհամետ Պատր:
Տուգանք ստացաւ միայն (մէկ միլիոն լիբանանեան ոսկի) Ըխուաթ Խարայեպ` իր անկարգապահ համակիրներուն պատճառով:
Ստորեւ` շաբաթավերջի մրցումներուն յայտագիրը.
|
Բ. ԴԱՍԱԿԱՐԳ. 20-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ |
||
| ՇԱԲԱԹ, 8 ՄԱՐՏ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
| Շապապ Ղազիէ – Սաժես | 14:15 | Քֆարժոզ |
| Շեպիպեթ Մազրաա – Շապապ Թրիփոլի | 14:15 | Սաֆա |
|
ԿԻՐԱԿԻ, 9 ՄԱՐՏ |
||
| Ահլի Սայտա – Խըյուլ | 14:15 | Սայտա |
| Թատամոն Պէյրութ – Ամալ Թրիփոլի | 14:15 | Ահտ |
| Ռիատա Ուալ Ատապ – Նեպի Շիթ | 14:15 | Թրիփոլի |
| Ահլի Նապաթիէ – Նահտա Պար Էլիաս | 14:15 | Քֆարժոզ |
|
Գ. ԴԱՍԱԿԱՐԳ. 7-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ |
||
| ԿԻՐԱԿԻ, 9 ՄԱՐՏ | ||
| Ամալ Թրիփոլի – Շապապ Արապի | 14:15 | Թրիփոլի |
| ՀՄՄ – Շեքքա | 14:15 | Անսար |
| ՀՄԸՄ – Հարըֆ Ըրտէ Խէյրի | 14:15 | Պուրճ Համուտ |
|
ԿՐՏՍԵՐՆԵՐՈՒ ԱԽՈՅԵԱՆՈՒԹԻՒՆ. 4-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ |
||
| ԿԻՐԱԿԻ, 9 ՄԱՐՏ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
| Անսար – Սաֆա | 11:00 | Անսար |
| ՀՄԸՄ Պէյրութ – Ահտ | 11:00 | Պուրճ Համուտ |
| Ռասինկ – Նըժմէ | 11:00 | Ահտ |
| Սալամ – Շապապ Թրիփոլի | 11:00 | Սալամ Զղարթա |
| Շեպիպեթ Մազրաա – Ժապալ Մաժտալպաանա | 11:00 | Շարք |
| Իժթիմահի – Մապարրա | 11:00 | Թրիփոլի |
| Ախա Ահլի Ալէյ – Թրիփոլի | 14:15 | Պհամտուն |

