Շարունակւում Է Սփիւռքի Կրթօճախներին Ուսումնական Գրականութեան Եւ Ուսումնաօժանդակ Նիւթերի Տրամադրման Ծրագիրը
Յարգելի՛ հայրենակիցներ,
Տեղեկացնում ենք, որ սկսած 2014 թուականից սփիւռքում գործող հայկական դպրոցներին, կրթական հաստատութիւններին, մանկապարտէզներին, հայոց լեզուի ուսուցման խմբակներին, դասարաններին ուսումնական գրականութեան եւ այլ ուսումնաօժանդակ նիւթերի տրամադրման պետական ծրագիրն իրականացնում է Հայաստանի Հանրապետութեան սփիւռքի նախարարութիւնը: Դասագրքերի եւ ուսումնաօժանդակ նիւթերի ձեռքբերումը, որպէս կանոն, իրականացւում է կրթական հաստատութիւնների կողմից ներկայացուող յայտերի հիման վրայ:
Խնդրում ենք հայկական համայնքային կառոյցներին, հայկական կազմակերպութիւններին, կրթօճախներին, կրթական գործի պատասխանատուներին 2014-2015 ուսումնական տարուայ համար անհրաժեշտ նիւթերի յայտերը ներկայացուող ցանկին համապատասխան ուղարկել Հայաստանի Հանրապետութեան սփիւռքի նախարարութիւն մինչեւ ս. թ. ապրիլի 15-ը: Դասագրքերի, մեթոտական ձեռնարկների, ուսումնաօժանդակ նիւթերի փաթեթում ներառուած անուանացանկի դիմաց անհրաժեշտ է նշել պահանջուող քանակութիւնը, իսկ ցանկի վերջում տեղադրել հաստատութեան կնիքը եւ կառոյցի ղեկավարի, կրթօճախի տնօրէնի ստորագրութիւնը:
Յայտն իր մէջ ներառում է`
1.- Հայաստանի Հանրապետութեան սփիւռքի նախարարի անունով հաստատութեան ձեւաթղթի վրայ գրուած դիմումը:
2.- Պահանջուող ուսումնական նիւթերի վերոնշեալ ցանկը:
Միաժամանակ ուղարկում ենք կրթօճախների մասին հարցաթերթիկը եւ խնդրում ուսումնական նիւթերի յայտերն ու լրացուած հարցաթերթիկներն ուղարկել Հայաստանի Հանրապետութեան սփիւռքի նախարարութիւն հետեւեալ հասցէներով`
ՀՀ, ք. Երեւան, 0010, Վազգէն Սարգսեան 26/1 կամ հետեւեալ ել. փոստի հասցէներով. [email protected],[email protected] , [email protected] , [email protected] , [email protected] :
Ձեզ հետաքրքրող հարցերով կարող էք դիմել Հայաստանի Հանրապետութեան սփիւռքի նախարարութեան համահայկական ծրագրերի վարչութեան գիտակրթական ծրագրերի բաժին: Հեռ.` +37410 58 56 01 (117):

