«ՔՈՓԱ ԱՄԵՐԻՔԱ». ԹԵՒԵԶ` ԱՐԺԱՆԹԻՆԻ ՖՈՒԹՊՈԼԻ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՒՄԲԻՆ ՄԷՋ

Քարլոս Թեւեզ

Այս ուրբաթ, 1 յուլիսին, Արժանթին – Պոլիվիա բացման մրցումով կը սկսի «Քոփա Ամերիքա» ֆութպոլի մրցաշարքը: Անիկա կ՛աւարտի 24 յուլիսին, երբ տեղի կ՛ունենայ աւարտական մրցումը:

Երբ մրցաշարքը հիւրընկալող երկրին` Արժանթինի մարզիչ Սերճիօ Պաթիսթա հրապարակեց իր կազմը, այն մտավախութիւնը կար, որ Մանչեսթըր Սիթիի խմբապետ Քարլոս Թեւեզ կրնայ դուրս մնալ կազմէն: Սակայն ան նկատի առնուեցաւ իր մարզիչին կողմէ:

Ստորեւ կու տանք Արժանթինի խումբին մարզիկներուն անունները. կազմին մէջ յիշատակելի փոփոխութիւն չէ կատարուած.

ԲԵՐԴԱՊԱՀՆԵՐ.- Սերճիօ Ռոմերօ (Ազ Ալքմաար), Մարիանօ Անտիւխար (Քաթանիա) եւ Խուան Փապլօ Քարիզօ (Ռիվըր Փլէյթ):

ՅԵՏՍԱՊԱՀՆԵՐ.- Խաւիէ Զանեթթի (Ինթեր Միլան), Փապլօ Զապալեթա (Մանչեսթըր Սիթի), Նիքոլա Պուրտիսսօ (Ա. Էս. Ռոմա), Նիքոլա Փարեխա, Մարքոս Ռոխօ (Սպարտակ Մոսկուա), Կապրիել Միլիթօ (Պարսելոնա) եւ Էզեքուիել Կարայ (Ռէալ Մատրիտ):

ՄԻՋՆԱՊԱՀՆԵՐ.- Խաւիէ Մասքերանօ (Պարսելոնա), Էսթեպան Քամպիասօ (Ինթեր Միլան), Լուքաս Պիկլիա (Անտըրլեխթ), Էվեր Պանեկա (Վալենսիա), Ֆեռնանտօ Կակօ, Անխել Տի Մարիա (Ռէալ Մատրիտ) եւ Խաւիէ Փասթորէ (Փալերմօ):

ՅԱՌԱՋԱՊԱՀՆԵՐ.- Լիոնել Մեսսի (Պարսելոնա), Կոնզալօ Հիկուան (Ռէալ Մատրիտ), Քարլոս Թեւեզ (Մանչեսթըր Սիթի), Տիեկօ Միլիթօ (Ինթեր Միլան), Սերճիօ Ակուերօ (Աթլեթիքօ Մատրիտ) եւ Էզեքուիել Լաւեցցի (Նափոլի):

 

Share this Article
CATEGORIES