«ԵՈՒՐՈՓԱ ԼԻԿ». ԱՅՍՕՐ ՏԵՂԻ Կ՛ՈՒՆԵՆԱՆ 1-16-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆԻ ԵՐԹԻ ՄՐՑՈՒՄՆԵՐԸ

«Եուրոփա Լիկ»ի ֆութպոլի մրցաշարքի 1-16-րդ հանգրուանի երթի մրցումներուն ծիրին մէջ, այսօր տեղի պիտի ունենան հետաքրքրական ճակատումներ, մանաւանդ հիւրընկալ խումբերուն համար, որպէսզի դարձի մրցումներուն անոնք դժուարութիւններու չհանդիպին:

Նշենք, որ Հոլանտա ունի երեք ներկայացուցիչ, մինչ Անգլիա եւ Փորթօ` երկու: Այլ երկիրներ, որոնց կարգին` Գերմանիա, Սպանիա եւ Ֆրանսա, ունին մէկական ներկայացուցիչ: Իտալական խումբերը բացակայ են այս հանգրուանէն:

Ստորեւ կու տանք այսօր տեղի ունենալիք մրցումներուն յայտագիրը (ժամերը` Պէյրութի ժամանակացոյցով).

                                                                                           ԺԱՄ

Պայէր Լեւերքուզըն – Վիարէալ                                20:00
Պրակա – Լիվըրփուլ                                                    20:00
Մոսկուայի Բանակայիններ – Փորթօ                      20:00
Փ. Ս. Վ. Այնտհովըն – Ռէյնճըրզ                                20:00
Այաքս Ամսթերտամ – Սպարտակ Մոսկուա        22:05
Պենֆիքա – Փարիզ Սեն Ժերմեն                               22:05
Տինամօ Քիեւ – Մանչեսթըր Սիթի                             22:05
Թվենթէ – Զենիթ Ս. Փեթերսպուրկ                            22:05

Share this Article
CATEGORIES