Լիբանանեան Պասքեթպոլ. ՀՄԸՄ Եւ Ամշիթ` Դարձի Մրցումներուն Ամէնէն Արդիւնաւէտ Խումբերը

Ինչպէս ծանօթ է, կիրակի, 16 մարտին վերջ գտան Լիբանանի պասքեթպոլի տղոց Ա. դասակարգի ախոյեանութեան 12-րդ եւ դարձի 3-րդ հանգրուանի մրցումները:

Դարձի մրցումներուն, որոնք սկսան չորեքշաբթի, 5 մարտին, ամէնէն արդիւնաւէտ արդիւնքը արձանագրեցին ՀՄԸՄ եւ Ամշիթ, որոնք արձանագրեցին յաջորդական երեք յաղթանակներ:

Ամշիթ, որ երթի մրցումներուն աւարտին կը գրաւէր երրորդ դիրքը, այժմ առանձնացած է պարագլուխի դիրքին վրայ` իր տրամադրութեան տակ ունենալով 32 կէտ:

Իսկ ՀՄԸՄ այժմ 22 կէտով կը գրաւէ 7-րդ դիրքը` իր կատարած 12 մրցումներուն ընթացքին արձանագրելով 5 յաղթանակ եւ կրելով 7 պարտութիւն:

Նշենք, որ այսօր` երեքշաբթի, 18 մարտին կը սկսի դարձի 4-րդ հանգրուանը` Մութթահետ – Թատամոն բացման մրցումով:

ՀՄԸՄ իր մրցումը կը կատարէ վաղը` «Աղբալեան-ՀՄԸՄ» մարզամշակութային համալիրին մէջ հիւրընկալելով Պիպլոսը:

 

Ստորեւ դարձի 4-րդ հանգրուանի մրցումներուն յայտագիրը.

ԵՐԵՔՇԱԲԹԻ, 18 ՄԱՐՏ       ԺԱՄ       ԴԱՇՏ

Մութթահետ – Թատամոն      19:00 Մութթահետ

ՉՈՐԵՔՇԱԲԹԻ, 19 ՄԱՐՏ

Հուփս – Ամշիթ                   19:00 Միշել Մըր

ՀՄԸՄ – Պիպլոս                  19:00 Աղբալեան

ՈՒՐԲԱԹ, 21 ՄԱՐՏ

Ռիատի – Սաժես                  18:00 Մանարա

 

ՇԱԲԱԹ, 22 ՄԱՐՏ

Պըժժէ – Շանվիլ                   17:00 Սանթրալ

4-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆԻ մրցումներուն նախօրեակին, այժմ դասաւորումը կը ներկայացնէ հետեւեալ պատկերը.

ՄՐՑ. Յ.   Պ.   ՆՇ.       ՍՏ.  ԿԷՏ

1.- Ամշիթ       12         10   2    1092 963  32

2.- Ռիատի      12         9    3    923        793  30

3.- Սաժես       12         9    3    1057 954  30

4.- Մութթահետ   12         8    4    981        888  28

5.- Պիպլոս      12         8    4    934        856  28

6.- Թատամոն    12         5    7    955        993  22

7.- ՀՄԸՄ       12         5    7    872        918  22

8.- Շանվիլ      12         3    9    917        1006 18

9.- Պըժժէ       12         2    10   920        1057 16

10.- Հուփս      12         1    11   841  1064 14

 

 

Share this Article
CATEGORIES