Լիբանանի Փինկ Փոնկի Գարնանային Մրցաշարք. Դուին Մումջողլեան Եւ Ռաշիտ Պըպպօ` Տիտղոսակիր
Նախորդ շաբաթավերջին Մոն լա Սալի մէջ (Այն Սաատէ) տեղի ունեցաւ Լիբանանի փինկ փոնկի գարնանային մրցաշարքը:
Աղջկանց տիտղոսին տիրացաւ ՀՄԸՄ Պէյրութի մաս կազմող Դուին Մումջողլեան, որ աւարտականին 3-1 արդիւնքով (11-9, 10-12, 10-12 եւ 8-11) յաղթեց իր խմբակիցին` Լարա Քեչեպաշեանին, երրորդ դիրքը գրաւեցին Նոել Քէշիշեան (ՀՄԸՄ Պէյրութ) եւ Ռիթա Պըսէյպես (Անդրանիկ Պէյրութ):
Ինչ կը վերաբերի տղոց մրցաշարքին, Լիբանանի ախոյեան Ռաշիտ Պըպպօ տիրացաւ տիտղոսին` աւարտականին 3-1 արդիւնքով (9-11, 4-11, 11-8 եւ 17-15) յաղթելէ ետք Ռիատի Պէյրութի իր խմբակիցին` Մոհամետ Հապաշին:
Երրորդ դիրքը գրաւեցին Աւօ Մումջողլեան (ՀՄԸՄ Պէյրութ) եւ Մոհամետ Համիէ (Նատուա Քամաթիէ):
Աւարտին տեղի ունեցաւ մրցանակաբաշխութիւնը` ներկայութեամբ Լիբանանի փինկ փոնկի ֆետերասիոնին անդամներուն:
CATEGORIES Մարզական

