Արգելուած Թեմա. Թուրքիան Կոտորուած Հայերի Դիակները Արդիւնաբերական Նպատակով Վաճառել Է Ֆրանսային

ԱՐԹՈՒՐ ՅԱԿՈԲԵԱՆ

artem-1Թուրքիայում կան թեմաներ, որոնց մասին չբարձրաձայնելու  չգրուած օրէնքներ կան: Այդ  թեմաները բնականաբար գլխաւորում են Հայոց ցեղասպանութեան հետ կապուածները:

Այս անգամ «Նիուզ» կայքէջը ներկայացնում է 1924 թ. տեղի ունեցած մի առեղծուածային դէպքի մասին, որի մասին պնդումներն ուղղակի սարսափեցնում են մարդու: Խօսքը Օսմանեան կայսրութիւնում ցեղասպանութեան ենթարկուած հայերի եւ յոյների դիակների վաճառքի մասին է:

1924 թ. դեկտեմբերի 13-ին Թուրքիայի Մուտանիայի նաւահանգստից դէպի Մարսէյ է ճանապարհուել «Զան» անունը կրող անգլիական բեռնանաւ:  Որեւէ փաստաթուղթ չի լրացուել, թէ ի՛նչ բեռ է գտնւում նաւում: Սակայն նաւահանգստի աշխատակիցները նկատել էին, որ մօտ 400 թոն կշռող բեռը մարդկային դիակներ են: Ոստիկանութիւնը փորձել է միջամտել, սակայն «վերեւից» եկած հրահանգի շնորհիւ նաւն ազատ դուրս է եկել բաց ծով:

artem-2Թամեր Չիլինկիրն իր «Քեմալիստներն ինչպէս 50 հազար դիակ վաճառեցին ֆրանսացիներին» հրապարակման մէջ յիշեցրել է, որ 1924 թ. դեկտեմբերին Սալոնիկում հրատարակուող «Մակեդոնիա» պարբերականը եւս անդրադարձել է այս թեմային` «Տխուր բեռ» վերնագրով:

Այս թեմային է անդրադարձել  1924 թ. դեկտեմբերի 23-ի համարում «Տը Նիւ Եորք թայմզ»-ը` գրելով, որ անգլիական նաւով Մուտանիայի նաւահանգստից 400 թոն մարդկային դիակներ են տեղափոխում Մարսէյ, եւ նշելով, թէ ամենայն հաւանականութեամբ դրանք սպաննուած յոյների դիակներն են: Կան այլ կարծիքներ, որ նաւի բեռը կազմուած են ե՛ւ հայերի, ե՛ւ յոյների դիակներից:

Նոյն լուրի մասին գրել է նաեւ ֆրանսական «Միտի» պարբերականը` եւս նշելով, որ նաւում գտնուել են Թուրքիայում կոտորուած հայերի դիակները:

artem-3Յոյն պատմաբան Վլասիս Ակծիտիսն ուսումնասիրել է այս թեման` առանձնացնելով այս սարսափելի փաստերն ապացուցող աղբիւրները` «Էլեֆդէրօթիփիա», «Նիւ Եորք Թայմզ» եւ «Միտի» պարբերականները, Հերվէ Ժորժելի «Զմիւռնիայի աւերման հետ կապուած ֆրանսական արխիւների անհամապատասխանութիւնը» վերնագրով աշխատութիւնը եւ Էլիաս Վենեզի անունով մի ականատեսի վկայութիւնները «31328. ստրկութեան գիրք» վերնագիրը կրող գրքում:  «Փոքր Ասիայում աղէտի հետ կապուած սարսափելի պատմութիւն` վաճառքի կմախքներ», գրել է Վլասիս Ակծիտիսն ու յաւելել` «կարո՞ղ են զոհերի մնացորդները սպաննողների համար հարստութեան աղբիւր հանդիսանալ»:

«Զոհերի դիակներից օճառ ստանալու մի խօսակցութիւն կար Ա. Համաշխարհայինից սկսած: Բացի այդ, նմանատիպ տարածուած պատմութիւններ կային նաեւ նացիների կողմից սպաննուած հրեաների հետ կապուած: Այսքանից յետոյ այդ ամէնին սկսում ես վերաբերուել ոչ թէ որպէս խօսակցութեան, այլ որպէս իրականութեան», գրել է պատմաբան Վլասիս Ակծիտիսը:

 

 

Share this Article
CATEGORIES