Լիբանանեան Պասքեթպոլ. Այսօր Ռիատի – Սաժես Ճակատում` Մանարայի Մէջ
Լիբանանի պասքեթպոլի տղոց Ա. դասակարգի ախոյեանութեան 13-րդ եւ դարձի 4-րդ հանգրուանին ծիրին մէջ, այսօր` ուրբաթ, 21 մարտին, երեկոյեան ժամը 18:00-ին Մանարայի մէջ տեղի կ՛ունենայ բաւական հետաքրքրական եւ տաք ճակատում մը, որուն ընթացքին Ռիատի Պէյրութ կը հիւրընկալէ Սաժես Պէյրութը:
Նշենք, որ Պէյրութեան տերպիի երթի ճակատումին, որ տեղի ունեցած էր 14 փետրուարին, Ռիատի Ղազիրի դաշտին վրայ արձանագրած էր 77-71 արդիւնքով յաղթանակ մը:
Երկու կազմերուն համար այս ճակատումէն յաղթական դուրս գալը կը նկատուի բաւական կարեւոր, որովհետեւ յաղթող խումբը, Մութթահետէն պիտի խլէ երկրորդ դիրքը:
Դարձի 4-րդ հանգրուանը կ՛աւարտի վաղը, երբ Սանթրալի դաշտին վրայ Պըժժէ կը հիւրընկալէ Շանվիլը:
Նշենք, որ դարձի 5-րդ հանգրուանը կը սկսի կիրակի, 23 մարտին, երեկոյեան ժամը 17:00-ին, երբ Ամշիթ իր դաշտին վրայ կը հիւրընկալէ Մութթահետը:
Ռիատի – Սաժես մրցումին նախօրեակին այժմ դասաւորումը կը ներկայանայ հետեւեալ ձեւով.
|
ՄՐՑ. |
Յ |
Պ. |
ՆՇ. |
ՍՏ. |
ԿԷՏ |
|
| 1.- Ամշիթ |
13 |
11 |
2 |
1183 |
1042 |
35 |
| 2.- Մութթահետ |
13 |
9 |
4 |
1078 |
963 |
31 |
| 3.- Ռիատի |
12 |
9 |
3 |
923 |
793 |
30 |
| 4.- Սաժես |
12 |
9 |
3 |
1057 |
954 |
30 |
| 5.- Պիպլոս |
13 |
8 |
5 |
991 |
914 |
29 |
| 6.- ՀՄԸՄ |
13 |
6 |
7 |
930 |
975 |
25 |
| 7.- Թատամոն |
13 |
5 |
8 |
1030 |
1090 |
23 |
| 8.- Շանվիլ |
12 |
3 |
9 |
917 |
1006 |
18 |
| 9.- Պըժժէ |
12 |
2 |
10 |
920 |
1057 |
16 |
| 10.- Հուփս |
13 |
1 |
12 |
920 |
1143 |
15 |

