Եւրոպական Ֆութպոլ. Շաբաթավերջի Մրցումներուն Արդիւնքները. Ռէալ Մատրիտ- Պարսելոնա` 3-4. Արսենալ Ամօթալի Պարտութիւն Մը Կրեց Չելսիէն` 6-0 Արդիւնքով

Նախորդ շաբաթավերջին տեղի ունեցած եւրոպական ֆութպոլի ախոյեանութեան ծիրին մէջ տեղի ունեցան բազմաթիւ ճակատումներ եւ անոնց զուգահեռ արձանագրուեցան բազմաթիւ անակնկալներ:

Շաբթուան սպասուած «Քլասիքօ»-ի գագաթի ճակատումը աւարտեցաւ հիւր կազմին` Պարսելոնայի յաղթանակով: Վերջինս կոլերով հարուստ մրցումէ մը ետք 4-3 արդիւնքով յաղթեց դաշտին տիրոջ` Ռէալ Մատրիտի:

Մայրաքաղաքի կազմին կրած այս պարտութիւնը պատճառ դարձաւ, որ ախոյեանութեան համար մղուող պայքարը անոնց երկուքին եւ Աթլեթիքօ Մատրիտի միջեւ վերստին սրի` նկատի ունենալով, որ վերջինս յաղթանակ մը արձանագրելով Ռէալէն խլեց պարագլուխի դիրքը:

Թէեւ Անտրես Ինիեսթա բացաւ մրցումին հաշիւը (7-րդ), սակայն Պարսելոնայի անոր խմբակիցը` Լիոնել Մեսսի, հեթրիք մը իրագործեց (42-րդ, 65-րդ` փենալթիով եւ 84-րդ` փենալթիով): Ռէալի կոլերը նշանակեցին Քարիմ Պենզեմա (20-րդ եւ 24-րդ) եւ Քրիսթիանօ Ռոնալտօ (55-րդ` փենալթիով): Նշենք սակայն, որ Ռէալ Մատրիտ վերջին կէս ժամը շարունակեց տասը մարզիկով, երբ Սերճիօ Ռամոս 63-րդ վայրկեանին կարմիր քարտ մը ստացաւ:

Մեծագոյն անակնկալը ստեղծեց Չելսի, որ իր դաշտին վրայ ջախջախիչ եւ ամօթալի պարտութեան մատնեց Արսենալը, որ տարեշրջանին առաջին ամիսները կը նկատուէր տիտղոսին գլխաւոր թեկնածուներէն:

Սամուէլ Էթու նշանակեց Չելսիի առաջին կոլը (5-րդ), Օսքար նշանակեց երկու կոլ (42-րդ եւ 66-րդ): Նշենք սակայն, որ Արսենալ մրցումը աւարտեց տասը մարզիկով, երբ 15-րդ վայրկեանին Քիերան Կիպզ կարմիր քարտ մը ստացաւ:

Նշենք, որ Չելսիի մարզիչ Ժոզէ Մուրինիօ այդքան ալ լաւ նուէր մը չտուաւ Արսենալի մարզիչ Արսեն Վենկերին, որ իր կազմին հետ կը կատարէր իր 1000-րդ մրցումը:

Այլ տպաւորիչ յաղթանակ մը արձանագրեց Լիվըրփուլ, որ 6-3 արդիւնքով յաղթեց Քարտիֆ Սիթիին: Լիվըրփուլի մարզիկներէն Լուիս Սուարես հեթրիք մը իրագործեց (16-րդ, 60-րդ եւ 90-րդ):

Ցարդ անպարտելի Պայէրն Միւնիխ արձանագրեց իր 24-րդ յաղթանակը եւ շարունակեց իր ունեցած 23 կէտի առաւելութիւնը պահել իր անմիջական մրցակիցին` Պորուսիա Տորթմունտի վրայ, որ իր կարգին յաղթանակ մը արձանագրեց` 3-0 արդիւնքով պարտութեան մատնելով Հանովըր-96-ը:

Մայնց-05-ի դէմ արձանագրուած յաղթանակին (2-0) ընթացքին Պայէրն Միւնիխի կոլերը նշանակեցին Պասթիան Շվայնսթայկըր (82-րդ) եւ Մարիօ Կօթզ (86-րդ):

Մինչ պարագլուխի դիրքին վրայ գտնուող Փարիզ Սեն Ժերմեն յաղթեց Լորիանին (1-0), անդին Մարսէյ այլ պարտութիւն մըն ալ կրեց, այս անգամ Ռեննէն` 1-0 արդիւնքով:

Նշենք, որ Փարիզ Սեն Ժերմենի կոլը նշանակեց Թիակօ Մոթթա (41-րդ):

Իսկ Ռեննի կոլը նշանակեց Ապտուլայէ Տուքուրէ (77-րդ):

 

Ստորեւ` մրցումներուն արդիւնքները.

ՍՊԱՆԻԱ. 29-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ

Կրանատա – Էլչէ 1-0

Էսփանիոլ – Լեվանթէ 0-0

Ռէալ Վայատոլիտ – Ռայօ Վայեքանօ 1-1

Աթլեթիքօ Պիլպաօ – Կեթաֆէ 1-0

Օսասունա – Սեւիլլա 1-2

Ռէալ Պեթիս – Աթլեթիքօ Մատրիտ 0-2

Վալենսիա – Վիարէալ 2-1

Ռէալ Մատրիտ – Պարսելոնա 3-4

ԵՐԿՈՒՇԱԲԹԻ                               ԺԱՄ

Ալմերիա (19) – Ռէալ Սոսիետատ (5)    23:00

ԴԱՍԱՒՈՐՈՒՄ                   ԿԷՏ

1.- Աթլեթիքօ Մատրիտ  70 (66-21)

2.- Ռէալ Մատրիտ          70 (80-30)

3.- Պարսելոնա              69 (85-25)

ԱՆԳԼԻԱ. 31-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ

Չելսի – Արսենալ 6-0

Քարտիֆ – Լիվըրփուլ 3-6

Էվըրթըն – Սուանզի 3-2

Հալ Սիթի – Ուեսթ Պրոմուիչ 2-0

Մանչեսթըր Սիթի – Ֆուլհեմ 5-0

Նիւքասըլ – Քրիսթալ Փալաս 1-0

Նորուիչ – Սանտըրլենտ 2-0

Ուեսթ Համ – Մանչեսթըր Եունայթըտ 0-2

Թոթենհամ – Սաութհեմփթըն 3-2

Ասթոն Վիլա – Սթոք Սիթի 1-4

ԴԱՍԱՒՈՐՈՒՄ                   ԿԷՏ

1.- Չելսի                  69 (62-23)

2.- Լիվըրփուլ               65 (82-38)

3.- Մանչեսթըր Սիթի         63 (76-27)

ԻՏԱԼԻԱ. 29-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ

Թորինօ – Լիվորնօ 3-1

Քիեւօ Վերոնա – Ա. Էս. Ռոմա 0-2

Փարմա – Ճենովա 1-1

Պոլոնիա – Քալիարի 1-0

Ինթեր Միլան – Աթալանթա 1-2

Սամտորիա – Հելաս Վերոնա 5-0

Ուտինեզէ – Սասուոլօ 1-0

Նափոլի – Ֆիորենթինա 0-1

Քաթանիա – Եուվենթուս 0-1

Լացիօ Ռոմա – Ա. Սէ. Միլան 0-1

ԴԱՍԱՒՈՐՈՒՄ                   ԿԷՏ

1.- Եուվենթուս              78 (65-19)

2.- Ա. Էս. Ռոմա                64 (54-14)

3.- Նափոլի                58 (53-30)

ԳԵՐՄԱՆԻԱ. 26-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ

Հանովըր 96 – Պորուսիա Տորթմունտ 0-3

Մայնց-05 – Պայէրն Միւնիխ 0-2

Շալքէ – Պրաունշուեկ 3-1

Շթութկարթ – Համպուրկ 1-0

Վոլֆսպուրկ – Օկզպուրկ 1-1

Մէօնշընկլատպախ – Հերթա Պերլին 3-0

Նիւրեմպերկ – Այնթրախթ Ֆրանքֆորթ 2-5

Պայէր Լեւերքուզըն – Հոֆընհայմ 2-3

ԴԱՍԱՒՈՐՈՒՄ                   ԿԷՏ

1.- Պայէրն Միւնիխ          74 (76-12)

2.- Պորուսիա Տորթմունտ     51 (59-29)

3.- Շալքէ                  50 (51-37)

ՖՐԱՆՍԱ. 30-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ

Լորիան – Փարիզ Ս. Ժ. 0-1

Մարսէյ – Ռենն 0-1

Պասթիա – Ռեմ 2-0

Պորտօ – Նիս 1-1

Նանթ – Մոնփելիէ 2-1

Թուլուզ – Էվիան 1-1

Վալանսիեն – Աժաքսիօ 2-3

Սենթ Էթիեն – Սոշօ 3-1

Կենկան – Լիոն 0-1

Մոնաքօ – Լիլ 1-1

ԴԱՍԱՒՈՐՈՒՄ                   ԿԷՏ

1.- Փարիզ Սեն Ժերմեն 73 (70-18)

2.- Մոնաքօ                63 (50-25)

3.- Լիլ                          54 (34-19)

 

 

Share this Article
CATEGORIES