Հայկական Ֆութպոլ. Արարատ Կէտեր Կը Կորսնցնէ

Հայաստանի ֆութպոլի բարձրագոյն դասակարգի ախոյեանութեան 18-րդ հանգրուանի մրցումներուն, որոնք տեղի ունեցան նախորդ շաբաթավերջին, պարագլուխի դիրքին վրայ գտնուող Արարատ կէտեր կորսնցուց, երբ 0-0 արդիւնքով հաւասարութիւն մը արձանագրեց Գանձասարի հետ:

Անոր անմիջական մրցակիցը` Բանանց, կէտերու տարբերութիւնը նուազեցուց չորսի, երբ 1-0 արդիւնքով յաղթեց Փիւնիկի:

Շիրակ 2-0 արդիւնքով յաղթեց Ուլիսի, մինչ Միքա` Ալաշկերտի (1-0):

Ստորեւ` դասաւորումը.

Յ.   Հ.   Պ.   ՆՇ.  ՍՏ.  ԿԷՏ

1.- Արարատ          10   5    3    23   10   35

2.- Բանանց      8    7    3    24   12   31

3.- Շիրակ       8    5    5    29   21   29

4.- Փիւնիկ       6    6    6    31   22   24

5.- Գանձասար   5    9    4    27   19   24

6.- Միքա       5    9    4    18   19   24

7.- Ուլիս             3    4    11   12   27   13

8.- Ալաշկերտ    3    3    12   20   54   12

Share this Article
CATEGORIES