ՖԻՖԱ-Ի ԿՈՂՄԷ ՅՈՒՆԻՍ ԱՄՍՈՒԱՆ ԴԱՍԱՒՈՐՄԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԷՆ ԵՏՔ. ՀԱՅԱՍՏԱՆ ՄԱՍ ԿԱԶՄԵՑ 5-ՐԴ ԴԱՍԱԿԱՐԳԻՆ` 8 ԴԻՐՔՈՎ ՆԱՀԱՆՋԵԼԷ ԵՏՔ
Նախանցեալ օր ՖԻՖԱ-ն հրապարակեց յունիս ամսուան ֆութպոլի ազգային խումբերու նոր դասաւորումը:
Այս նոր դասաւորման մէջ Հայաստանի ֆութպոլի ազգային հաւաքականը 8 դիրք նահանջելով այժմ կը գրաւէ 70-րդ դիրքը` 462 կէտով:
Ասիկա պատճառ դարձաւ, որ Հայաստան 2014-ի Մոնտիալի մրցումներուն վիճակաձգութեան նախօրեակին, որ տեղի պիտի ունենայ 30 յուլիսին, Եւրոպայի ցամաքամասին մէջ մաս կազմէ 5-րդ դասակարգին: Թէեւ նախքան այդ վիճակաձգութիւնը տեղի ունենալը այլ դասաւորում մըն ալ պիտի հրապարակուի 27 յուլիսին, սակայն յիշատակելի փոփոխութիւններ պիտի չարձանագրուին, որովհետեւ եւրոպական խումբերը մրցումներ չունին կատարելիք:
Ստորեւ կու տանք Եւրոպայի ցամաքամասին մաս կազմող 53 խումբերու դասակարգերուն վիճակաձգութիւնը (փակագիծերուն մէջ նշուած են անոնց ապահոված կէտերը` ՖԻՖԱ-ի դասաւորման մէջ).
Ա. ԴԱՍԱԿԱՐԳ
Սպանիա (1871), Հոլանտա (1661), Գերմանիա (1417), Անգլիա (1146), Իտալիա (1059), Փորթուգալ (1046), Խրուաթիա (1033), Նորվեկիա (972) եւ Յունաստան (959):
Բ. ԴԱՍԱԿԱՐԳ
Ֆրանսա (920), Մոնթենեկրօ (915), Ռուսիա (914), Շուէտ (884), Դանիա (857), Սլովենիա (833), Թուրքիա (820), Սերպիա (797) եւ Սլովաքիա (779):
Գ. ԴԱՍԱԿԱՐԳ
Զուիցերիա (778), Իսրայէլ (771), Այիր (752), Պելճիքա (691), Չեխիա (670), Պոսնիա (642), Պիելոռուսիա (636), Ուքրանիա (620) եւ Հունգարիա (603):
Դ. ԴԱՍԱԿԱՐԳ
Պուլկարիա (599), Ռումանիա (571), Վրաստան (530), Լիթուանիա (526), Ալպանիա (524), Սկովտիա (513), Հիւսիսային Իրլանտա (498), Աւստրիա (479) եւ Լեհաստան (474):
Ե. ԴԱՍԱԿԱՐԳ
Հայաստան (462), Ֆինլանտա (419), Էսթոնիա (399), Կիպրոս (398), Լաթվիա (388), Մոլտաւիա (383), Մակեդոնիա (338), Ազրպէյճան (282) եւ Կալես:
Զ. ԴԱՍԱԿԱՐԳ
Ֆարօ Կղզիներ (273), Լիխթնշթայն (253), Իսլանտա (244), Ղազախստան (231), Լիւքսամպուրկ (213), Մալթա (83), Անտորրա (0) եւ Սան Մարինօ:
Ինչ կը վերաբերի ՖԻՖԱ-ի նոր հրապարակած դասաւորման, Եւրօ-2012-ի զտումի մրցաշարքին Հայաստանի խմբակին մաս կազմած խումբերուն դասաւորումը կը ներկայացնէ հետեւեալ պատկերը.
——————–ԿԷՏ
17.- Ռուսիա 914
28.- Սլովաքիա 779
31.- Իսլանտա 752
70.- ՀԱՅԱՍՏԱՆ 462
85.- Մակեդոնիա 398
203.- Անտորրա 0
ՆՇԵՆՔ, որ առաջին հինգ դիրքերը յաջորդաբար կը գրաւեն Սպանիա (1871), Հոլանտա (1661), Գերմանիա (1417), Անգլիա (1146) եւ Պրազիլ (1130):