Սթաթիւս Քուոյի Պահպանումը` Ղարաբաղեան Հիմնահարցի Լուծման Եւրոպական Բանալի (Գ.)

ԼԵՆՍԵՐ ԱՂԱԼՈՎԵԱՆ

lenser_aghalovyan.0804Կարեւոր է նշել նաեւ ԼՂՀ-ի ինքնապաշտպանական բանակի հրամանատար Սամուէլ Բաբայեանի (այժմ զօրավար-տեղակալ) բազմիցս հնչեցրած պարզաբանումը` բոլոր հակայարձակողական գործողութիւններում` Օմարից մինչեւ Արաքս, ինքնապաշտպանական ուժերը թողել են միջանցքներ խաղաղ բնակչութեան հեռացման համար:

Այն, որ միայն Խոջալուի դէպքում է հակառակորդը վայնասուն բարձրացրել, հաստատում է Մութալիպովի իրաւացիութիւնը: Խոջալուից երկու ամիս յետոյ Մութալիպովը հեռացուեց, եւ իշխանութեան եկաւ Ազրպէյճանի Ազգային ճակատը, որն անմիջապէս սկսեց լայնածաւալ ռազմական գործողութիւններ ԼՂՀ-ի դէմ:

Շուրջ տասը տարի առաջ Հայաստանի ԳԱԱ նախագահութեան նիստերի դահլիճում իմ կողմից հրապարակուեց շատ կարեւոր փաստաթուղթ` Ազրպէյճանի բնակչութեան թիւը առ 1 յունուարի 1991թ., մասնաւորապէս, ԼՂՀ-ին կից այդ չարաբաստիկ եօթ շրջանների:

azer-mig1 յունուարի 1991 թ. դրութեամբ բոլոր ազրպէյճանցի-թուրքերը անամպ ապրում էին իրենց տներում եւ անգամ ակնարկ չկար այդ եօթ շրջաններից տեղափոխութեան: Եկէք` միասին հաշուենք ազերթուրք բնակչութեան ճշգրիտ թիւը ըստ բերուող աղիւսակի: Հաշուի առնենք նաեւ, որ ԼՂՀ Ինքնապաշտպանական բանակի հսկողութեան տակ են Աղտամի շրջանի տարածքի 35 առ հարիւր եւ Ֆիզուլիի շրջանի 25 առ հարիւր, իսկ Աղտամ, Ֆիզուլի քաղաքների, Խորադիզ քաղաքատիպ աւանի (քտայ) բնակչութիւնը ռազմական գործողութիւններից առաջ հեռացել է բնակութեան վայրից:

Աղիւսակում բերուած առաջին հինգ շրջանների բնակչութեան թիւը, որոնք հեռացել են բնակչութեան վայրերից (44,9+48,5+29,0+33,0+49,8=205,2 հազ.մարդ) հաւասար է 205,2 հազ. մարդ.

Աղտամի շրջանից ((135,9-39,2)x0,35+39,2=96,7×0,35+39,2=33,845+39,2=73,045հազ.) հաւասար է 73,045 հազ. մարդ;

Ֆիզուլիի շրջանից ((91,7-23,3)x0,25+23,3=68,4×0,25+23,3=68,4×0,25+23,3=17,1+23,3= =40,4 հազ.) հաւասար է 40,4 հազ. մարդ.

Այսպիսով` վերը նշուած եօթ շրջաններից տեղափոխուել են Ազրպէյճանի այլ վայրեր 318,645 հազ.մարդ :

ԼՂԻՄ-ում այդ ժամանակ ապրում էր մօտ 43 հազ. ազերի-թուրքեր:

Տեղափոխուածների (բայց ոչ փախստականների) ընդհանուր թիւը կը լինի` 318,645+43=361,645-362,0 հազ.մարդ, որն ակնյայտօրէն միլիոնից շատ հեռու է:

Հայաստանից հեռացել են 166 հազ. ազերի-թուրքեր, որոնց փախստական չի կարելի համարել, քանի որ նրանք բոլորը Հայաստանի իշխանութիւնների աջակցութեամբ տեղափոխել են իրենց ողջ ունեցուածքը եւ շահաւէտ ձեւով փոխանակել են իրենց բնակարանները եւ տները: Աւելի՛ն. նրանց մի մասը, որը բնակւում էր Սպիտակի երկրաշարժի գօտում, ստացան լրացուցիչ նիւթական օգնութիւն (անգամ` մեկնելուց յետոյ): Ուշագրաւ է, որ ազրպէյճանցիները հեռացել են երկրաշարժի գօտուց երկրաշարժից մի քանի օր առաջ, որը հիմք է տուել որոշ վերլուծաբանների` համարելու, որ Սպիտակի 1988թ. երկրաշարժը արհեստածին է:

axyusak-lenser-1Արհեստականօրէն ուռճացնելով տեղահանուած-փախստականների թիւը (որտեղ 362 հազարը, որտեղ միլիոնը): Ազրպէյճանը հետապնդում էր առնուազն երկու նպատակ` առաջին`որքան վատն են այդ հայերը, տեսէք, ինչքան փախստական ունենք: Երկրորդ (գլխաւոր)` ստանալ միջազգային մարդասիրական կազմակերպութիւններից առաւել մեծ քանակի նիւթական օգնութիւն: Կարծում ենք, որ այդ միջազգային կազմակերպութիւնները հաշուետուութիւն կը պահանջեն Ազրպէյճանական Հանրապետութիւնից:

Վերադառնալով պատմութեան կեղծարարներին` գտնում եմ, որ հայ պատմաբանները պէտք լինեն աչալուրջ եւ արժանայիշատակ Բագրատ Ուլուբաբեանի աւանդոյթով մշտական արժանի հակահարուած կը տան հայոց պատմութեան նորաթուխ կեղծարարներին:

Ամփոփելով վերը շարադրուածը կարելի է հաստատագրել`

1. Արցախ-Ղարաբաղի հայերը բնիկներ են ի սկզբանէ:

2. ԼՂՀ Ինքնապաշտպանական բանակի ազատագրած տարածքները պատմական հայրենիքի մի մասն են:

3. ԽԱՀՄ փլուզումից յետոյ նախկին Ադր. ԽՍՀ զբաղեցրած տարածքի վրայ ԽՍՀՄ դեռեւս գործող օրէնքներին եւ միջազգային իրաւական կանոններին համապատասխան ձեւաւորուել են երկու անկախ պետութիւններ` Ազրպէյճանական Հանրապետութիւնը (ԱՀ) եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը (ԼՂՀ):

4. ԼՂՀ-ի վրայ Ազրպէյճանական Հանրապետութեան յարձակման եւ ԼՂՀ Ինքնապաշտպանական բանակի հակահարուածի արդիւնքում ստեղծուել է ներկայ սթաթիւս քուոն:

5. Ազրպէյճանական Հանրապետութեան եւ Թուրքիայի միջեւ գոյութիւն ունեցող 160 քմ. բացուածքով հայկական սեպը երաշխիք է հայկական պետութեան գոյատեւման եւ անյաղթահարելի խոչընդոտ` համաթուրանական նպատակների իրականացման համար:

6. Եւրոմիութեան դռները ծեծող Թուրքիան պէտք է հրաժարուի երկակի խաղից` ձգտումը դառնալ Եւրոմիութեան անդամ, հայերին բնաջնջելու միջոցով ստեղծել Կովկասի եւ Միջին Ասիայի թուրքալեզու երկրներից նոր գերհզօր պետութիւն:

Կապուած Թուրքիայի այդ երազանքի հետ` արդէն շրջւում է զուարճապատում, որ Չինաստանը շտապ կարգով վերանորոգում ու պաշտպանական հզօր միջոցներով յագեցնում է Չինական պարիսպը:

Լիովին լուրջ ձեւով իմաստուն ու հեռատես Իրանը ամրացնում է իր սահմանը Ազրպէյճանական Հանրապետութեան հետ:

Ռուսաստանը կարծես չի մոռացել Թուրքիայի կողմից «Համաշխարհային բանուորական յեղափոխութեան «տարածումը» Միջին Ասիայում եւ Ռուսաստանի շահերին դաւաճանած «յեղափոխութիւն տարածող» Էնվեր փաշայի ձեռքերով Պուխարայի պասմաճիական ամիրայութեան ստեղծումը:

Թուրքիան եւս պէտք չէ մոռանայ Հայոց ցեղասպանութեան կազմակերպիչներից մէկի` Էնվեր փաշայի ճակատագիրը, որը սպաննուեց Կարմիր բանակի սպայ, ազգութեամբ հայ Յակոբ Մելքումովի կողմից` Միջին Ասիայի Պասմաճիների հետ մարտի ժամանակ:

Անդրկովկասում կը ստեղծուի խաղաղութիւն ու ժողովուրդների բարեկեցիկ կեանք, եթէ շրջանի պետութիւնները (ճանաչուած եւ չճանացուած) վարուեն այնպէս, ինչպէս եւրոպական պետութիւնները Բ. Համաշխարհային պատերազմից յետոյ` թողնել անփոփոխ առկայ ստեղծուած սահմանները (չնայած կային աւելի լուրջ հակասութիւններ, քան հակասութիւններն, օրինակ, ԼՂՀ-ի եւ Ազրպէյճանական Հանրապետութեան միջեւ): Հրաժարուել ուժ կիրառելուց: Ձգտել բարձրացնել սեփական ժողովուրդների բարեկեցութիւնը միասնական տնտեսական, ուժանիւթային, փոխադրամիջոցների եւ այլ ծրագրերի միջոցով: Ժողովուրդների բարեկեցութիւնը վեր է ամէն ինչից, որպէս հետեւանք` սահմանների գոյութեան ձեւականութիւն:

Կը հասկանա՞ն արդեօք Թուրքիան եւ Ազրպէյճանը այս տարրական ճշմարտութիւնը, ապագան եւ նրանցն է, ո՞չ, նրանց սպասւում են տարածաշրջանային լուրջ խնդիրներ:

Որպէս վերջաբան` նպատակայարմար է բերել Նափոլէոն Պոնափարթի հետեւեալ դիտարկումը. «Հայրենիքը կործանելու համար բաւական է անգամ մէկ սրիկայի առկայութիւնը, պատմութեան մէջ եղել են ոչ քիչ օրինակներ»:

Յուսանք, որ Հայաստանը չի ծնի այդպիսին, իսկ ահա հարեւան երկիրը կարծես ծնել է` ի դէմս Իլհամի:

 

ԼԵՆՍԵՐ ԱՂԱԼՈՎԵԱՆ
ՀՀ  ԳԱԱ ակադեմիկոս, ֆիզմաթ.
գիտութիւնների դոկտոր, փրոֆէսօր

(Շար. 3 եւ վերջ)

Share this Article
CATEGORIES