«ՖԻՖԱ»-ի Նոր Դասաւորման Մէջ. Հայաստան 8 Դիրքի Ոստում Մը Արձանագրեց

Երէկ` հինգշաբթի, 10 ապրիլին, «ՖԻՖԱ»-ն հրապարակեց աշխարհի ֆութպոլի ազգային խումբերուն նոր դասաւորումը: Յաջորդ դասաւորումը պիտի հրապարակուի 8 մայիսին:

Հայաստանի ֆութպոլի ազգային հաւաքականը, բարելաւելով իր դիրքը, այժմ կը գրաւէ 33-րդ դիրքը: Նախորդ ամսուան հետ բաղդատած, հայրենի հաւաքականը 8 դիրքի ոստում մը արձանագրեց:

Փորթուգալ, որ Եուրօ-2016-ին Հայաստանի մրցակիցը պիտի ըլլայ, բարձրացաւ 3-րդ դիրք: Անիկա իր պատմութեան մէջ ամէնէն բարձր դիրք գրաւեց:

Իսկ Հայաստանի մնացեալ մրցակիցները կը գրաւեն հետեւեալ դիրքերը. Դանիա` 23-րդ, Սերպիա` 30-րդ եւ Ալպանիա` 70-րդ:

Ստորեւ` նոր դասաւորումը (փակագիծերուն մէջ նշուած են նախորդ ամսուան ընթացքին աշխարհի հաւաքականներուն գրաւած դիրքերը).

ԿԷՏ

1.- (1) Սպանիա      1460

2.- (2) Գերմանիա          1340

3.- (4) Փորթուգալ     1245

4.- (5) Քոլոմպիա           1186

5.- (6) Ուրուկուէյ           1181

6.- (3) Արժանթին           1174

7.- (9) Պրազիլ        1174

8.- (7) Զուիցերիա     1161

9.- (8) Իտալիա       1115

10.- (13) Յունաստան  1082

…………………………………….

33.- (41) ՀԱՅԱՍՏԱՆ  750

…………………………………….

115.- (116) Լիբանան  251

 

Share this Article
CATEGORIES