ԹԵՆԻՍ. ՈՒԻՄՊԸԼՏԸՆԻ ԿՐԱՆ ՇԼԵՄԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՑ ՄՐՑԱՇԱՐՔ. ԱՅՍՕՐ` ՇԱՐԱՓՈՎԱ – ՔՎԻԹՈՎԱ, ԻՍԿ ՎԱՂԸ` ՆԱՏԱԼ – ՏԻՈՔՈՎԻՉ ԱՒԱՐՏԱԿԱՆ

Փեթրա Քվիթովա

Մարիա Շարափովա

Վաղը` կիրակի, 3 յուլիսին կ՛աւարտի Ուիմպըլտընի թենիսի կրան շլեմի միջազգային բաց մրցաշարքը, երբ տեղի կ՛ունենայ տղոց աւարտական մրցումը` Ռաֆայէլ Նատալի (Սպանիա, առաջին) եւ Նովաք Տիոքովիչի (Սերպիա, 2-րդ) միջեւ: Առաջինը 5-7, 6-2, 6-2 եւ 6-4 արդիւնքով յաղթեց Էնտի Միւրէյի (Անգլիա, 4-րդ), իսկ երկրորդը 7-6, 6-2, 6-7 եւ 6-3 արդիւնքով` Ճօ-Ուիլֆրիտ Ցոնկայի (Ֆրանսա, 12-րդ):

Այսօր տեղի կ՛ունենայ աղջկանց աւարտական մրցումը, որուն ընթացքին իրարու դէմ կը ճակատին Մարիա Շարափովա (Ռուսիա, 5-րդ) եւ Փեթրա Քվիթովա (Չեխիա, 8-րդ): Առաջինը յաղթեց գերմանացի Սապին Լիսիքիի (6-4 եւ 6-3), իսկ երկրորդը` 4-րդ դասուած Վիքթորիա Ազարենքայի (Պիելոռուսիա)` 6-1, 3-6 եւ 6-2 արդիւնքով:

 

Share this Article
CATEGORIES