Լիբանանի Ֆութպոլի Ֆետերասիոնի Ժողով
Շաբաթասկիզբին իր գումարած հերթական ժողովին, Լիբանանի ֆութպոլի ֆետերասիոնը յայտնեց, որ երկուշաբթի, 12 մայիսին, յետմիջօրէի ժամը 15:00-ին, ֆետերասիոնին կեդրոնատեղիին մէջ տեղի պիտի ունենայ աղջկանց ֆութպոլի ախոյեանութեան 2013-2014 տարեշրջանին վիճակաձգութիւնը: Մրցումները պիտի սկսին 21 մայիսին:
Ժորժ Շահին պիտի գլխաւորէ լիբանանեան պատուիրակութիւնը, որ 2-15 յունիսին Տոհայի մէջ իր մասնակցութիւնը պիտի բերէ 20 տարեկանէն վար արաբական բաժակի մրցաշարքին:
Ինչ կը վերաբերի Ա. դասակարգի ախոյեանութեան 21-րդ հանգրուանի մրցումներուն, անոնք տեղի պիտի ունենան հետեւեալ յայտագիրին հիմամբ.
| ՈՒՐԲԱԹ, 9 ՄԱՅԻՍ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
| Ռասինկ – Սաֆա | 3:30 | Պէյրութ |
| Ահտ – Անսար | 3:30 | Մարզական Աւան |
| Շապապ Սահել – Նըժմէ | 3:30 | Սայտա |
| ԿԻՐԱԿԻ, 11 ՄԱՅԻՍ | ||
| Իժթիմահի – Ախա Ալէյ | 3:30 | Թրիփոլի |
| Թատամոն Սուր – Սալամ Զղարթա | 3:30 | Սուր |
| Մապարրա – Թրիփոլի | 3:30 | Ահտ |
Սալամ Զղարթա 3 միլիոն 5 հարիւր հազար լիբանանեան ոսկի տուգանքի ենթարկուեցաւ` իր անկարգապահ համակիրներուն պատճառով:
CATEGORIES Մարզական

