Հայկական Ֆութպոլ. Բանանց Հանդիսացաւ Հայաստանի Ախոյեան
Նախորդ շաբաթավերջին տեղի ունեցան Հայաստանի ֆութպոլի բարձրագոյն դասակարգի ախոյեանութեան 25-րդ հանգրուանի մրցումները:
Բանանց Երեւան ֆութպոլի ակադեմիային մէջ, 1-0 արդիւնքով յաղթելէ ետք Փիւնիկի, ժամանակէն առաջ հանդիսացաւ Հայաստանի ախոյեան` իր պատմութեան մէջ առաջին անգամ ըլլալով:
Գէորգ Կարապետեան նշանակեց Բանանցի եւ մրցումին միակ կոլը (8-րդ):
Եթէ ախոյեանին անունը վճռուեցաւ, անդին փոխախոյեանին անունը ցարդ անորոշ կը մնայ, որովհետեւ երեք խումբեր` Շիրակ, Միքա եւ Արարատ ունին 44-ական կէտ:
Նշենք, որ նախորդ շաբաթավերջին յաղթանակներ արձանագրեցին նաեւ Գանձասար եւ Շիրակ` յաջորդաբար յաղթելով Արարատի (2-1) եւ Ուլիսի (3-1):
Ստորեւ` դասաւորումը.
| ՄՐՑ. | ԿԷՏ | |
| 1.- Բանանց | 27 | 50 (36-20) |
| 2.- Շիրակ | 27 | 44 (44-30) |
| 3.- Միքա | 27 | 44 (33-25) |
| 4.- Արարատ | 27 | 44 (29-19) |
| 5.- Փիւնիկ | 27 | 32 (40-37) |
| 6.- Գանձասար | 27 | 32 (33-29) |
| 7.- Ալաշկերտ | 27 | 24 (36-66) |
| 8.- Ուլիս | 27 | 22 (19-44) |
CATEGORIES Մարզական

