Լիբանանի Ֆութպոլի Ֆետերասիոնի Ժողով
Իր գումարած շաբաթական հերթական ժողովին Լիբանանի ֆութպոլի ֆետերասիոնը յայտարարեց, որ Լիբանանի ֆութպոլի բաժակի մրցաշարքի աւարտական մրցումը, որ տեղի պիտի ունենայ Սալամ Զղարթայի եւ Թրիփոլիի միջեւ, պիտի կատարուի շաբաթ, 24 մայիսին, յետմիջօրէի ժամը 15:00-ին, Մարզական աւանին մէջ:
Ինչ կը վերաբերի Ա. դասակարգի ախոյեանութեան 22-րդ եւ վերջին հանգրուանին, մրցումները պիտի ընթանան ստորեւ տրուած յայտագիրին հիմամբ.
| ՇԱԲԱԹ, 17 ՄԱՅԻՍ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
| Սալամ Զղարթա – Ախա Ալէյ | 15:30 | Զղարթա |
| Իժթիմահի – Մապարրա | 15:30 | |
| Թրիփոլի – Թատամոն Սուր | 15:30 | Թրիփոլիի Քաղաքապետարան |
| ԿԻՐԱԿԻ, 18 ՄԱՅԻՍ | ||
| Ահտ – Սաֆա | 15:30 | Մարզական Աւան |
| Նըժմէ – Ռասինկ | 15:30 | Սայտա |
| Շապապ Սահել – Անսար | 15:30 | Պէյրութ |
ՍՏՈՐԵՒ` կրտսերներու ախոյեանութեան 11-րդ հանգրուանի մրցումներուն յայտագիրը.
| ԿԻՐԱԿԻ, 18 ՄԱՅԻՍ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
| Սաֆա – Անսար | 10:00 | Սաֆա |
| Մապարրա – Ժապալ Մաժտալպաանա | 10:00 | Ահտ |
| Շապապ Արապի – ՀՄԸՄ | 12:00 | Սաֆա |
| Ահտ – Ռասինկ | 12:00 | Ահտ |
| Սալամ Զղարթա – ԱխաԱլէյ | 12:00 | Զղարթա |
| Շապապ Թրիփոլի – Թրիփոլի | 12:00 | Շարք |
| Իժթիմահի – Շեպիպեթ Մազրաա | 12:00 | Թրիփոլի |
CATEGORIES Մարզական

